Նախագծի մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ 27.04-27.05
Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու հնարավորություն:
Ընթացք
Սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մեկը, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր:
- Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն:
- Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակի/ բույսերը:
- Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/:
- Ես կարողանում եմ պատրաստել:
- Ես կարողանում եմ նվագել:
- Ես կարողանում եմ պարել /ազգային պարեր/:
- Ես կարողանում եմ հեծանիվ վարել /չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր/:
- Ես կարողանում եմ մարզվել:
- Ես կարողանում եմ ստեղծագործել:
- Ես կարողանում եմ օգտվել էլ. հասցեից:
- Ես կարողանում եմ օգտվել ՏՀՏ նոր գործիքից/բլոգ, PPT, և այլն/
- Ես կարողանում եմ շախմատ խաղալ:
- Իմ կարդացած գրքերը
- Ես կարողանում եմ…………./սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/
Արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում և սովորողի նորաբաց բլոգներում: