Խնկոյանական օրեր

Խնկոյանական օրերը երրորդ դասարանում

Նպատակը՝  Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երրորդ դասարանում:

 Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին  ծանոթանալ,  ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, դասարանական բլոգի սպասարկում, անհատական և խմբային (դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում:

Սպասվելիք արդյունքներ՝

  • Խնկոյանական ընթերցարանների ստեղծում
  • Խնկոյանական մեդիափաթեթի հավաքում և հրապարակում

Ստեղծագործությունների ցանկ՝

Խնկոյան <<Ձմեռ>>

Խնկոյան <<Ճպուռն ու մրջյունը>>

Խնկոյան <<Գայլն ու կատուն>>

Խնկոյան <<Ծիծեռնակին>>

Ընտանեկան նախագիծ

Խնկոյանի ստեղծագործություններից  հայրիկները, մայրիկները ընտրում են իրենց ամենսիրելի ստեղծագործությունները, կարդում են մեզ համար, սովորողները ձայնագրում են, մեդիաֆիլմ կամ աուդիոգիրք են պատրաստում, հրապարակում են դասարանական բլոգում, ենթակայքի իրենց անհատական էջում:

Խմբային նախագծերը նույնպես արդյունավետ են, երբ կարդալուն  միանում է տեխնոլոգիան:

«Ճպուռն ու մրջյունը» ստեղծագործությունը  դերերով կարդալուց և քննարկելուց հետո սովորողներին հանձնարարվում է խմբերով աշխատել: Կավով ծեփել, այնուհետև՝ գունավորել կերպարներին, պատրաստել անհրաժեշտ դեկորացիան: Թվային ֆոտոխցիկով նկարել հերոսների խաղ-ներկայացումը ու արդյունքում կունենանք մեդիաներկայացում:

Աշխատանք բանաստեղծությունների հետ

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:

Սովորողները ծանոթանում են «Ձմեռ» բանաստեղծությանը, Wizardbrush  ծրագրով նկարում են բանաստեղծության հատվածները, ձայնագրիչով ձայնագրում  բանաստեղծությունը:  Ձայնագրիչով աշխատանքը լուծում է մի շարք խնդիրներ՝ նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը և ճիշտ արտասանությանը, ինչպես նաև լսողությանը զարգացմանը (լսելով գտնել թույլ տրված արտասանական սխալները): Ձայնագրիչով աշխատելիս սովորողները լսում են միմյանց, հայտնում կարծիքներ լսած նյութի վերաբերյալ, քննարկում հետագա անելիքները: Նախագիծն ամբողջացնում է ֆիլմերում, մեդիանյութերում հնչած երաժշտությունը, որի ընտրությունը պիտի համապատասխանի և ուսումնական, և բարձրաճաշակ երաժշտության նորմերին:

Նախատեսվում է ուսումնական ճամփորդություն Խնկոյանի անվան գրադարան:

Ուսումնական ճամփորդությունից առաջ սովորողներին հանձնարարվում է համացանցից, հանրագիտարանից տեղեկություններ հավաքել  Խնկոյանի մասին, ծանոթանալ նրա ստեղծագործություններին, հրատարակված գրքերին: Ճամփորդությունից հետո սովորողները կայքում պատմում են, թե ինչ տվեց նրանց թանգարան այցելությունը, ինչ նոր բան սովորեցին:

Խնկոյան + Մաթեմատիկա =Խնկոյանական Խնդրագիրք

Ընտրել Խնկոյանի սովորողներին ծանոթ ստեղծագործություններ ու դրանց հիման վրա կազմել մաթեմատիկական, տրամաբանական առաջադրանքներ, հարցարաններ: Կարևոր նախապայման է՝ ստեղծագործությունը պետք է յուրացված լինի:

Նախատեսվում է կազմել կամ ստեղծագործությունը վերածել (ներկայացնել) ՝

  • Որպես գնացուցակ
  • աղյուսակների, դիագրամների տեսքով
  • ռոդարիական հարցարանների տեսքով

Ինչպես նաև՝ հաշվել ուսումնական ճամփորդության ծախսերը՝ տոմսի արժեքը, ճանապարհի հեռավորությունը:

Խնկոյան + Բնագիտություն = բնագիտական մեդիաընթերցարաններ

Խնկոյանի ստեղծագործություններից  սովորողները ընտրում են անցած ստեղծագործությունների միջատ-հերոսների, կենդանի-հերոսների՝  մրջյունների, ծիծեռնակների, գայլերի, կատուների, համացանցից  տեղեկություններ են հավաքում դրանց մասին, մշակում են այդ ինֆորմացիան, ներբեռնում են նկարներ: Power Point ծրագրով հավաքում են՝

  • Մեդիաընթերցարան միջատների մասին
  • Մեդիաընթերցարան վայրի կենդանիների մասին
  • Մեդիաընթերցարան ընտանի կենդանիների մասին

ՏեխնոլոգիաԽոհանոց

Նախագծի ընթացքում նախատեսվում է թխել խնկոյանական հերոսների, կազմակերպել հյուրասիրություն:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Leave a comment