Մանկական յոգա

Հարթակում ծնողն է նախագծի շրջանակում <<Յոգան և մենք>> բացդասի պատասխանատուն է Մանե Սարոյանը
Օրը՝ 20․10․2023
Ժամը՝ 9։00-10։00
Մասնակիցներ՝ 3-1 դասարանի սովորողներ
Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզադահլիճ

Ընթացք՝

09:00- 09:15 նախապատրաստական աշխատանք /հգնվում ենք հարմար հագուստ/

09:15-10:00- Յոգա

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել Յոգայի հետ։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • մասիկ
  • գորգ
  • հարմար հագուստ

Յոգան և երեխաները

Այսօրվա աշխարհում հաճախ ենք լսում լավագույնը լինելու մասին, կամ առավելագույնին հասնելու մասին, իսկ յոգայի աշխարհում երեխաները սովորում են, որ յուրաքանչյուրի մարմինը տարբեր է, եւ որ տարբեր մարմիններ ունեն տարբեր առանձնահատկություններ եւ սահմանափակումներ, եւ որ բոլոր դեպքերում էլ այն լավն է ու յուրահատուկ։

Յոգայում չկա ուրիշներից ավելի լավ ու վատ լինելը, այնտեղ պարզապես բոլորը սովորում են ուսումնասիրել ու զգալ իրենց սեփական մարմինը եւ ի վերջո, սիրել ու փայփայել այն։ Գախտնիք չէ, որ յուրաքանչյուր ֆիզիկական ակտիվություն շատ օգտակար է երեխաների առողջության համար։ Յոգան նույնպես օգնում է երեխաներին պահպանել եւ բարելավել իրենց առողջությունը։ Այն առողջ ապրելակերպ է, որը կարող են շարունակել մինչեւ խոր ծերություն, քանզի յոգայով կարող են զբաղվել բոլորը, յուրաքանչյուր տարիքում։
Յոգայի օգուտներից է նայեւ այն, որ սովորեցնում է երեխաներին լինել ներկա եւ կենտրոնացած: Այն տալիս է երեխաներին ճիշտ եւ առողջ շնչելու տեխնիկա եւ գործիքներ միտքը հանգստացնելու, հիշողությունը զարգացնելու եւ լարվածությունից ազատվելու համար։
Վերոնշյալ բոլոր առավելությունների շնորհիվ երեխաները քաղում են նաեւ հոգեբանական օգուտներ, երբ սկսում են ընդունել եւ սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան ու տեսնել լավը նաեւ ուրիշների մեջ: Սկսում են կենտրոնանալ, հանգստացնել միտքը եւ տեղյակ լինել իրենց բնածին հնարավորությունների մասին։

Leave a comment