Աքրոստիկոս

IMG_1767

Մայրիկատոնին նվիրված, երրորդ դասարանի սովորողները մայրիկների համար հետաքրքիր աքրոստիկոսներ են հորինել:  Գրել են մեծ սիրով ու իրենց անկեղծ սերն են արտահայտել մայրիկներին:

Արևի պես շողշողուն
Նուրբ ու բարի իմ մայրիկ:
Նվիրում եմ քեզ ժպիտ
Ամենալավ իմ մայրիկ:                                      Ալեքս Հովհաննիսյան

Սիրուն մայրիկ իմ բարի,

Ուրախությունն աշխարհի,

Սրտումս մենակ դու էս միշտRead More »

Ալեքսի արկածները շոկոլադե քաղաքում

Ալեքս

Ես առավոտյան զարթնեցի, պատուհանից դուրս նայեցի և տեսա որ դրսում ամեն բան շոկոլադից է պատրաստված։ Ես հայտնվել էի շոկոլադե քաղաքում։ Ես շատ ուրախացա, դուրս վազեցի, կանչեցի  ընկերներիս և մենք մի ամբողջ օր վայելում էինք համեղ շոկոլադներ, խաղում էինք, և չէինք հավատում մեր երջանկությանը։ Շատ խաղալուց և մի լավ հոգնելուց հետո, մենք նստեցինք շոկոլադե ծառի տակ հանգստանալու և չնկատեցինք թե ինչպես քնեցինք։ Մի քանի ժամ հետո ես արթնացա իմ անկողնու մեջ և հասկացա որ դա երազ էր։

Ալեքս Հովհաննիսյան