Աքրոստիկոս

IMG_1767

Մայրիկատոնին նվիրված, երրորդ դասարանի սովորողները մայրիկների համար հետաքրքիր աքրոստիկոսներ են հորինել:  Գրել են մեծ սիրով ու իրենց անկեղծ սերն են արտահայտել մայրիկներին:

Արևի պես շողշողուն
Նուրբ ու բարի իմ մայրիկ:
Նվիրում եմ քեզ ժպիտ
Ամենալավ իմ մայրիկ:                                      Ալեքս Հովհաննիսյան

Սիրուն մայրիկ իմ բարի,

Ուրախությունն աշխարհի,

Սրտումս մենակ դու էս միշտRead More »

Ցախավելների մոլորակ

Ցախավելների մոլորակ

Լինում է չի լինում Ցախավելների մոլորակ է լինում: Ցախավելները շատ էին սիրում ճանապարհորդել: Մի անգամ, երկու ցախավել որոշեցին ճանապարհորդել դեպի Երկիր մոլորակ, և ընկան ցախավելների խանութ: Նրանք վախից քարացել էին, որ մարդիկ նրանց չնկատեն: Սակայն, խանութի երկու հաճախորդ գնեցին նրանց: Ցախավելները շատ էին վախեցել և գիշերը նրանք փախան: Դրսում նրանք իրար հանդիպեցին և շատ ուրախացան, և արագ թրչեցին ետ՝ Ցախավելների մոլորակ:

Հեղինակ՝ Գաբրիելլա Մելիքյան

Ծաղիկ, որը թռչել գիտեր

Լինում է չի լինում, մի ծաղիկ է լինում: Նա երազում էր թռչել: Բայց նա գիտեր, որ ծաղիկները չեն կարողանում թռչել: Մի օր, նա որոշեց փորձել թռչել: Բարձրացավ մի քարի վրա, տերևները ծիտիկի թևերի պես սկսեց թափահարել, իսկ քամին բարձրացրեց նրան շատ բարձր: Հենց որ քամին դադարեց, ծաղիկը իջավ ցած: Մի երեխա վերցրեց այն, փչեց, և ծաղիկի թերթիկները պոկվեցին ու թռան բարձր բարձր: Ծաղիկը շատ երջանիկ էր, որովհետև կատարվել էր իր  երազանքը:

Գաբրիելլ Մելիքյան