Ուսուցչի կամավոր ատեստավորում

Ծանոթացել եմ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցաշարեր »-ին, ասեմ, որ դիրքորոշումս մեկն է՝ ուսուցչին պետք է համարել ատեստավորված, եթե տեսնում են նրա տարեցտարի աճը, դասավանդելու մեթոդը, սովորողին տված գիտելիքները և իրականացրած նախագծերը արդյունքներով:  Նմանատիպ հարցերը ըստ իս նվաստացուցիչ է ուսուցչի համար: Նա իր աշխատանքի ընթացքում ավելի բարդ հարցերի պատասխանների է տալիս և ավելի բարդ խնդիրների առջև է կանգնած լինում:
Լավ կամ ատեստավորված ուսուցիչնրն ինձ համար ստեվերում թաքնված այն  ուսուցիչներն են, ովքեր չեն բարձրաձայնում իրենց արածը: Կիրթ, ազատ, հայրենասեր ու ազնիվ սերունդ են դաստիարակում: Սովորողին վստահություն են ներշնչում:
Իմ համար ատեստավորված են այն ուսուցիչները, ումից կարողանում եմ սովորել:
Մեր կրթահամալիրը առանձնանում է նրանով, որ յուրաքանչյուր ուսուցչի աշխատանք բաց է և կարող են տեսնել բոգում: Հենց բլոգի, աշխատանքների ու ամփոփումների շնորհիվ էլ երևում է ուսուցչի աճն ու ըստ դրա էլ պետք է համարեն ատեստավորված: Եթե չեն նկատում աշխատանքում փոփոխություն, ապա կարելի է տվյալ ուսուցչին կցել մենթոր, որը կօգնեն իր նախագծերն ու օրվա անելիքն ավելի ճիշտ և արդյունավետ կազմակերպի: