«Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես

Ժամանակահատված՝ մարտի 4-ից ապրիլի 10-ը
Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Նպատակ՝

Մեդիաբացիկների ստեղծում:

Գովք մայրիկներին:

Գովք գարնանը։

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Դիմավորում գարնանը՝ բույսերի խնամք, ծառատունկ, միջավայրի խնամք:

Խնդիրներ՝

Բանավոր խոսքի զարգացում:

Երևակայության զարգացում:

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Մեդիահմտությունների զարգացում:

Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:

Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական  գործունեության ընթացքում:

Ընթացք`
Մայրենի
Տեսանյութ ենք պատրաստում մայրիկների մասին.
Ինչպիսի՞ն են մեր մայրիկները, ի՞նչ ծաղկի են նման, ի՞նչ են սիրում, ի՞նչ համ ունեն /սովորողները պատմում են իրենց մայրիկների մասին, ձայնագրում ենք/:
Շնորհավորական բարեմաղթանքների ձայնագրում:

Մեդիահմտություն+տեխնոլոգիա
Տեսաֆիլմեր ենք պատրաստում՝ համակարգչի մոնտաժային ծրագրով սովորողները կնկարեն մայրիկներին, կմուտքագրեն բարեմաղթանքներ և կհավաքեն տեսաֆիլմ:

Նկարում ենք մայրիկների դիմանկարները, պատրասում ենք բացիկներ՝ գունավոր թղթերով:

Ես և շրջակա + մեդիա

Ծառատունկ, ծաղկատունկ, միջավայրի խնամք:
Օտար լեզուներ ` մայրիկին նվիրված երգերի ուսուցում:

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝

Թղթային ու էլեկտորնային բացիկներ, նամակներ մայրիկին:

Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, ռադիոնյութ)

Դիմանկար՝ «Իմ մայրիկը»

Ամփոփում՝ 
Ձոն մայրիկին

Leave a comment