Ծաղիկ, որը թռչել գիտեր

Լինում է չի լինում, մի ծաղիկ է լինում: Նա երազում էր թռչել: Բայց նա գիտեր, որ ծաղիկները չեն կարողանում թռչել: Մի օր, նա որոշեց փորձել թռչել: Բարձրացավ մի քարի վրա, տերևները ծիտիկի թևերի պես սկսեց թափահարել, իսկ քամին բարձրացրեց նրան շատ բարձր: Հենց որ քամին դադարեց, ծաղիկը իջավ ցած: Մի երեխա վերցրեց այն, փչեց, և ծաղիկի թերթիկները պոկվեցին ու թռան բարձր բարձր: Ծաղիկը շատ երջանիկ էր, որովհետև կատարվել էր իր  երազանքը:

Գաբրիելլ Մելիքյան