Ձոն մայրիկիս

Ժամանակահատված՝ մարտի 1-ից ապրիլի 10-ը
Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Նպատակ՝
Արտադրությամբ ուսուցում։
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
Շնորհավորական ռադիոնյութերի ստեղծում։

Խնդիրներ՝

Բանավոր խոսքի զարգացում:

Երևակայության զարգացում:

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Մեդիահմտությունների զարգացում:

Ընթացք`
Մայրենի
Պատրաստում ենք ռադիո և տեսանյութ մայրիկների մասին.
Ինչպիսի՞ն են մեր մայրիկները, ի՞նչ ծաղկի են նման, ի՞նչ են սիրում, ի՞նչ համ ունեն /սովորողները պատմում են իրենց մայրիկների մասին, ձայնագրում ենք/, բարեմաղթանք:
Շնորհավորական բարեմաղթանքների ձայնագրում:

Մեդիահմտություն+տեխնոլոգիա

Պատրաստում ենք ռադիո և տեսանյութեր համակարգչի մոնտաժային ծրագրով։
Նկարում ենք մայրիկների դիմանկարները։

Արտադրությամբ ուսուցում

Կտորների թափոններով կարում ենք փոքրիկ քսակներ /պարկեր/, որոնք կձևավորենք կտորի ներկերով, կլցոնենք բուժիչ թեյերով։

Ընթացք
Կտորի թափոնները կկտրենք և կստանանք պարկրին համապատասխան տեսք, այնուհետև Մադլեն Թերզյանի օգնությամբ, կարի մեքենայով, յուրաքանչյուր սովորող կկարի իր քսակը։  Անուշ Դավթյանի օգնությամբ, հատուկ տեխնոլոգիական հնարքով կձևավորենք պարկերը, որի մեջ կլցնենք խոտաբույսեր։

Արդյունք
Մայրիկների տոնին կունենանք հետաքրքիր և առողջարար նվերներ։ Քսակները կարող են օգտագործել նաև որպես պայուսակի հայելի կամ զարդ պահելու համար։

F30BCADE-7175-4C53-BB32-32B5DB36A05D

Ես և շրջակա + մեդիա
Մայրիկիս անվան պատմությունը: Սովորողները փոքրիկ ուսումնասիրություն կանեն մայրիկների անվան նշանակության , ինչպես նաև ծագման մասին։
Օտար լեզուներ ` մայրիկին նվիրված երգերի ուսուցում:

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝

Թղթային ու էլեկտորնային բացիկներ, նամակներ մայրիկին:
Նկարազարդ պարկեր։

Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, ռադիոնյութ)

Դիմանկար՝ «Իմ մայրիկը»

Ամփոփում՝ 

Leave a comment