Արտադրությամբ ուսուցում

F30BCADE-7175-4C53-BB32-32B5DB36A05DՄասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ 1․03-15․3
Անհրաժեշտ պարագաներ՝ կտոր, կարի մեքենա, կտորի ներկ, խոտաբույսեր

Համագործակցում՝ Մադլենա Թերզյան, Անուշ Դավթյան

Կտորների թափոններով կարում ենք փոքրիկ քսակներ /պարկեր/, որոնք կձևավորենք կտորի ներկերով, կլցոնենք բուժիչ թեյերով։

Ընթացք
Կտորի թափոնները կկտրենք և կստանանք պարկերին համապատասխան տեսք, այնուհետև Մադլեն Թերզյանի օգնությամբ, կարի մեքենայով, յուրաքանչյուր սովորող կկարի իր քսակը։  Անուշ Դավթյանի օգնությամբ, հատուկ տեխնոլոգիական հնարքով կձևավորենք պարկերը, որի մեջ կլցնենք խոտաբույսեր։

Պարկերը պատրաստ լինելուց հետո, սովորողները կորոշեն գին, արտադրանքի անվանում։

Արդյունք

Մայրիկների տոնին, ինչպես նաև ցուցահանդես վաճառքին կունենանք հետաքրքիր և առողջարար նվերներ։ Քսակները կարող են օգտագործել նաև որպես պայուսակի հայելի կամ զարդ պահելու համար։

Leave a comment