Արևմուտքի սեբաստացիները

Ժամանակահատված՝ Նոյեմբերից-մարտ

Նպատակ`

Սովորողների ճանաչողական, ինքնաարտահայտման կարողությունների, հմտությունների զարգացման միջոցով ճանաչել սեբաստացի ուսուցչին, Մխիթար Սեբաստացուն և մեր կրթահամալիրը:  Արդյունքում ստեղծել ուսուցչական տեսադարան, որի միջոցով Սեբաստացի ուսուցիչներին կծանոթացնեն, կներկայացնեն սեբաստացիական համայնքին, ինչպես նաև կրթահամալիրի կայք մուտք գործող ցանկացած այցելուին։ Նախագծի միջոցով երրորդ դասարանի սովորողը կճանաչի Արևմտյան դպրոցում դասավանդող յուրաքանչյուր ուսուցչի։ Կհմտանան կրթահամալիրի կայքից և դասավանդողների բլոգից օգտվելուն:

Խնդիրներ`

  • Անհրաժեշտ տեղեկություններ հավաքելու հմտությունների զարգացում
  • Հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում (բլոգավարություն)
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում 
  • Տեղեկատվական բնույթի տեքստի ընթերցանության ու քննարկման կարողությունների զարգացում
  • Խմբային աշխատանքի կարողություն

Ընթացքը կլինի երեք փուլով՝

  1. դասավանդողի բլոգի ուսումնասիրություն
  2. քաղցրշարոց և մրգային չիպսեր
  3. ցուցահանդես վաճառ, համերգ

Ընթացք՝

  • Նախագծի քննարկում սովորողների հետ
  • Սեբաստացի դասավանդողի բլոգի ուսունասիրություն
  • Հարցազրույցի նախապատրաստական աշխատանքներ
  • Սեբաստացիական, ընտանեկան, ավանդական խոհանոց
  • Մխիթար Սեբաստացի՝ կյանքը, գործը, այլ տեղեկություններ
  • Մխիթարյան միաբանության ստեղծման, գործունեության մասին տեղեկություններ

Կատարվելիք աշխատանքների նկարագրություն՝

առաջին 

Ուսումնահետազոտական աշխատանքներ ենք իրականացնում, սովորողների հետ։ Ուսումնասիրում ենք դպրոցի կայքը դասավանդողների բլոգները։ Այնուհետև սովորողները բաժանվում են խմբերի, պայմանավորվում են ուսուցիչների հետ, ըստ բլոգի ուսումնասիրության կազմում են հարցաշար և փոքրիկ տեսանյութեր են պատրաստում նրանց մասնակցությամբ /3-5 րոպեանոց/ ։ Կզմակերպում են հարց ու պատասխան։
 
Առաջին փուլի ամփոփ նյութեր
 
/Դասավանդողներին տրվող հարցերն, բլոգի ուսումնասիրությունից հետո առաջարկում են սովորողները:/
 
Շուշան Ալեքսանյանի բլոգն ուսումնասիրելուց հետո:
  1. Ե՞րբ և ինչպես ընտրեցիք ամենահետաքրքիր մասնագիտությունը բնագիտության ուսուցչուհուի լինելը:
  2. Ձեր տանը ի՞նչ բույսեր և ծաղիկներ եք աճեցնում:
  3. Ճիշտ է արդյոք, որ բույսերը խոսել գիտեն և ի՞նչ են խոսում:
  4. Գիտենք, որ շատ եք ճամփորդում, ի՞նչ եք զգում ճամփորդելիս:
  5. Բլոգում կատարած վերջին հրապարակումը կհիշե՞ք:
  6. Ձեր սիրելի մուլտֆիլմը:
  7. Վերջում ի՞նչ կմաղթեք մեզ:

Հարցազրույցի տեսանյութը Արևմուտքի Սեբաստացիները 

Սոնա Փափազյանի բլոգն ուսումնասիրելուց հետո:

  1. Ի՞նչ է ձեզ համար ճամփորդելը:
  2. Ինչու՞ մայրենի լեզու և հայրենագիտություն:
  3. Ամենասիրելի վայրը:
  4. Ո՞րն է Ձեր ամենամեծ նպատակը:
  5. Առաջին սարը, որ բարձրացել եք:
  6. Ի՞նչ ն է ամենաշատը Ձեզ բարկացնում և ինչու:
  7. Ձեր վերջին կարդացած գիրքը, և ինչի՞ մասին էր:
  8. Վերջում ի՞նչ կմաղթեք մեզ:

Հարցազրույցի տեսանյութը Արևմուտքի Սեբաստացիները 

Արմինե Աբրահամյանի բլոգն ուսումնասիրելուց հետո:

  1. Ի՞նչ են կարդում սեբաստացիները։
  2. Ամենաշատը սիրում եք ստեղծագործե՞լ, թե՞ ընթերցել:
  3. Արդյոք կցանկանայի՞ք փոխել Ձեր մասնագիտությունը
  4. Ինչո՞ւ է Ձեր էլեկտրոնային ամսագրի անունը հենց զատիկ, ինչպես ծնվեց այդ անունն ու միտքը:
  5. Ո՞ր տարիքից եք որոշել , որ պետք է դառնաք ուսուցիչ:
  6. Կհիշե՞ք Ձեզ առաջին օրը դպրոցում:
  7. Վերջում ի՞նչ կմաղթեք մեզ:

Հարցազրույցի տեսանյութը Արևմուտքի Սեբաստացիները

Գրետա Բակունցի բլոգի ուսումնասիրելուց հետո։

  1. Ո՞ր տարիքից հասկացաք, որ մաթեմատիկայի ուսուցչուհի եք դառնալու։
  2. Եղե՞լ են մաթեմատիկական խնդիրներ, որ դժվար է եղել և այդպես էլ չեք կարողացել լուծել։
  3. Մաթեմատիկական ի՞նչ գաղտնիքներ գիտեք և հիմա կսովորեցնեք մեզ։
  4. Ձեր անվան նշանակությունը գիտե՞ք։
  5. Ի՞նչ են ձեզ համար թվերը։
  6. Ասեք թիվ կամ թվեր, որ ձեզ համար կարևոր են և ինչու։
  7. Վերջում ի՞նչ կմաղթեք մեզ։

Հարցազրույցի տեսանյութը Արևմուտքի Սեբաստացիները

Սոնա Սարգսյանի բլոգի ուսումնասիրելուց հետո։

  1. Ինչպե՞ս դարձաք Սեբաստացի:
  2. Կհիշե՞ք հետաքրքիր դեպք կապված կրթահամալիրի հետ:
  3. Ի՞նչն է ամենից շատ դուր գալիս մեր դպրոցում:
  4. Ո՞րն է ձեր սիրելի զբաղմունքը և ինչո?ւ:
  5. Ձեզ դո՞ւր է գալիս ձեր աշխատանքը և ինչո՞ւ
  6. Ճամփորդություններից ո՞րն է ամենից շատ տպավորվել
  7. Դուք հավատո՞ւմ եք Ձմեռ Պապիկին և ինչո՞ւ
  8. Իսկ Ձմեռ պապը ձեզ ի՞նչ նվերներ է բերում: 

Հարցազրույցի տեսանյութը Արևմուտքի սեբաստացիները

Բլոգի ուսումնասիրությունը ընթացքի մեջ է

  • Գոհար Բալջյան
  • Ջուլիետա Քերոբյան
  • Հայկուհի Հովհաննիսյան
  • Անի Ենգոյան

Այս ուսումնասիրությունն ու հարցազրույցը կօգնի, որ երրորդ դասարանի սովորողները ճանաչեն առարկայական ուսուցիչներին, կհմտանան այլ բլոգից օգտվելուց, ուսումնասիրելուց, կրթահամալիրի կայքից օգտվելուց։

Երկրորդ փուլի 

Իրականացնում ենք տեխնոլոգիական աշխատանք, պատրաստում ենք մրգային չիպսեր ,   քաղցր շարոց  , ինչպես նաևիրականացնում ենք  Թթուդրիկի ծեսը։ Արդյունքում պատրաստվում ենք ցուցահանդես վաճառքին։
Երկրորդ փուլի ամփոփ նյութեր

Քաղցր շարոց 

Թթուդրիկ

Երրորդ փուլ

Համերգային ծրագիրը տե՛ս այստեղ

Երրորդ փուլի ամփոփ նյութեր

Սեբաստացու օրեր, համերգ-ստուգատես

Ցուցահանդես վաճառք

Նախագիծն ընթացքի մեջ է, այն կիրականացվի մինչ բլոգերի ուսումնասիրության ավարտը:

Leave a comment