«Ճրագ, Ճրագ ճշմարիտ»- Ուրբաթ- համերգ

Նախագիծ՝  «Ճրագ, Ճրագ ճշմարիտ»- Ուրբաթ- համերգ

Օր՝ Փետրվարի 9

Ժամ՝ 15:15

Վայր՝ Մայր դպրոց, Մարմարյա Սրահ

Մասնակիցներ՝ Արևմտյան, Արևելյան, Հարավային, Հյուսային, Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, Քելոջի ուսանողներ, դասավանդողներ, ծնողներ…..

Ծրագրում՝

5 տարեկանների մուտք. Պար ՝ «Կռնկավե»

Հարսանեկան երերի շարք- Կենտրոնում է Արևմտյան դպրոցը

Կոմիտաս- «Եղնիկ դու ո՞ր սարն ես արծել»

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

«Զնկլիկ»

Զնկլիկ, օրոճ եմ շարե,

Զնկլիկ, գոտիս եմ կարե,

Զնկլիկ, պատը ծագեցին,

Զնկլիկ, հարսին հանեցին:

Տարան, թող տանին, Զատկին կբերեն,

Տարան, թող տանին, Զատկին կբերեն:

Հարսին հանին քողերով,

Զնկլիկ, կարմիր սոլերով,

Զնկլիկ, նախշուն թաթերով,

Զնկլիկ, դեղին մոմերով:

Տարան, թող տանին, Զատկին կբերեն,

Տարան, թող տանին, Զատկին կբերեն:

«Զուլո»

Արևն ելավ կամար, կամար,

Զուլոն կապեց ոսկե քամար,

Ես կըմեռնեմ քեզի համար:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Ջուխտակ գութան արտ կըբանի,

Զուլոն էլե, հաց կըտանի,

Աչք ու ունքով մարդ կըսպանի:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Ավանդական բարեմաղթանք

Տաշտներդ լի հաց լինի,
Դըռներըդ միշտ բաց լինի:

«Թամզարա պարերգ»

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Համ լե, լե, համ՝ զար ա:

Ո՞ւր գնացիր, ո՞ւր եկար,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Դուն իմ սրտին դուր եկար,

Թամզարա, հա՜յ, թամզարա:

Սիրել եմ սերն էրեսին,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Անթառամ թերն էրեսին,

Թամզարա, հա՜յ, թամզարա:

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Համ լե, լե, համ՝ զար ա:

Ուր որ գնաս, հետըդ եմ,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Ալ խնձոր եմ, ձեռիդ եմ,

Թամզարա, հա՜յ, թամզարա։

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Համ լե, լե, համ՝ զար ա:

Հյուսիսային դպրոց-պարտեզ-Հարսանեկան երգերի շարք՝ «Դե գնա կիգամ»,«Պսակ-պսակ»

«Խաղում ենք հարսանիք»

ԴԵ, ԳՆԱ, ԿԻԳԱՄ

Դե գնա, կիգամ, վա~յ գնա, կիգամ, շուտ կիգամ, } 2x
Նախշուն միզարս առնիմ ի գամ, շուտ կիգամ: } 2x

Դե գնա, կիգամ, վա~յ գնա, կիգամ, շուտ կիգամ, } 2x
Կարմիր սոլերս հագնիմ ի գամ, շուտ կիգամ: } 2x

Դե գնա, կիգամ, վա~յ գնա, կիգամ, շուտ կիգամ, } 2x
Արծաթ գոտիս կապիմ ի գամ, շուտ կիգամ: } 2x

Դե գնա, կիգամ, վա~յ գնա, կիգամ, շուտ կիգամ, } 2x
Ատլաս կապաս հագնեմ ի գամ, շուտ կիգամ: } 2x

Դե գնա, կիգամ, վա~յ գնա, կիգամ, շուտ կիգամ, } 2x
Կարմիր հավկիթս առնիմ ի գամ, շուտ կիգամ: } 2x

ՏԻԿՆԻ ՊՍԱԿ

Պսակ-պսակ, տիկնի պսակ,
Փեսան եկավ լիքը քսակ.—
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Զուռնի ձենը գեղով մին է։

Բոյը չինար, մեջքին քամար,
Աչքերը ծով, ունքը կամար,
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
էս մեր փեսան շատ անգին է։

Բարով եկաք, ա՜յ բարով եկաք,
Ձեր ճամփեքը փունջ մանուշակ,
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Նորահարսը ձեր բաժինն է։

Բարով եկաք, բարով գնաք,
Օրհնվի մեր տիկնի պսակ.—
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Պար եկողը նոր փեսան է։

Լեն թուփ ու կանաչ տերև

Լեն թուփ ու կանաչ տերև
Բեր պաքիմ զաչիդ վերև:

Ընկա հերկեր բռնի լոր,
Լեն թուփ ու կանաչ տերև,
Աղջիկ տեսա յայլու ձոր,
Բեր պագիմ զաչիդ վերև,
Աղջիկ տեսա յայլու ձոր,
Լեն թուփ ու կանաչ տերև,
Նման էր կարմիր խնձոր,
Բեր պագիմ զաչիդ վերև:

Լեն թուփ ու կանաչ տերև,
Բեր պաքիմ զաչիդ վերև:

Գացի Բաղեշ բերի նուռ,
Լեն թուփ ու կանաչ տերև,
Բերի դրի ժամու դուռ,
Բեր պագիմ զաչիդ վերև,
Բերի դրի ժամու դուռ,
Լեն թուփ ու կանաչ տերև,
Յար, Աստված պահե զքու ծուռ,
Բեր պագիմ զաչիդ վերև:

Լեն թուփ ու կանաչ տերև,
Բեր պաքիմ զաչիդ վերև:

Ընթերցում ենք

Պար էնենք, պար-պար էնենք

Աղջիկներուն խաբար էնենք,

Ղոչ գառը, մատաղ էնենք

Միսն ուտենք, ջուրը խմենք

Հարս ու փեսա պսակենք:

Պար՝ Փափուռի — Արևմտյան դպրոց և Ավագ դպրոց

«Էն դիզան»-4-5-րդ դասարաններ

Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է։
Էն դիզան, բետ-բետ դիզան, գեղի ռեսներն են։

Ճնճղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է,
Ճնճղներ ճըլվըլալեն, մեր տիրացուքն է։

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է,
Էն արև, երկնուց արև, մե՜ր թագավորն է։

Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է,
Էն լուսին ամպերի մեջ մեր թագուհին է։

«Այլի հո»- Արևելյան դպրոց-պարտեզ

Եկանք, եկանք, այլի հո~

Ինչու եկաք, այլի հո~

Աղջկա տեսիլ, այլի հո~

Աղջիկ չունենք, այլի հո~

Տեսել ենք, տեսել, այլի հո~

Որտեղ եք տեսել, այլի հո~

Ձեր այգու մեջ, այլի հո~

Ինչ էր անում, այլի հո~

Թել էր մանում, այլի հո~

Ինչ կաչ գլխին, այլի հո~

Կապույտ լաչակ, այլի հո~

Ինչ կար մեջքին, այլի հո~

Արծաթ գոտի, այլի հո~

Ինչ կար ոտին, այլի հո~

Կարմիր մաշիկ, այլի հո~

Բա ոնց եկաք, այլի հո~

Պռատ գառով, այլի հո~

Պոչատ հավով, այլի հո~

Տատիս տատի ծակված թավով, այլի հոոոո~…..

Միջին դպրոց հարսանեկան երգերի շարք «Վայ սարին»,«Պաղ աղբյուր»

Ընթերցում ենք ՝

Թագավոր, ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Անթառամ ծաղիկ, որ կբացվեր,
Բացվեր քու արևու նման:

Թագավոր, ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Էն արեգակը, որ կբացվեր,
Բացվեր քու արևու նման:

Հարավային դպրոց —«Թագվորամեր դուս արի»

Թագվորի մեր դուս արի
Տես, քե ինչեր ենք բերե.
Թագվորի մեր դուրս արի
-Գլուխ դմպող ենք բերե
Թագվորի մեր դուս արի
-Լվացք անող ենք բերե.
Թագվորի մեր դուս արի
Տես, քե ինչեր ենք բերե.
Թագվորի մեր դուրս արի
-Գրդնակ անող ենք բերե
Թագվորի մեր դուրս արի
— Քե հաց թխող ենք բերել
Թագվորի մեր դուս արի
Տես, քե ինչեր ենք բերե.
Թագվորի մեր դուրս արի
Քե բուրդ գզոզ ենք բերե
Թագվորի մեր դուրս արի
-Ճախրակ մանող ենք բերե:
Թագվորի մեր դուս արի
Տես, քե ինչեր ենք բերե.
Թագվորի մեր դուրս արի
Սարի կաքավ ենք բերե,
Թագվորի մեր դուրս արի
Սարի եղնիկ ենք բերե

Ավագ դպրոց «Խորոտ էր, Կոլոտ էր»

Խորոտ էր, կոլոտ էր
Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:
Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:
Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:
Յարիս դրի ճամփան,
Ափսո՜ս, չասի իրան բան։
Յարիս դրի ճամփան,
Ափսոս չասի իրան բան։
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:


Ընթերցում ենք ՝

Ճրագ,ճրագ ճշմարիտ,
Ճշմարտահատիկ մարգարիտ,
Բանամ պղնձեա դուռը,
Քաղեմ անթառամ ծաղիկ,
Փնջեմ դնեմ ի գլխուս,
Քունն ըլլիմ մինչև ի լուս,
Արազըս ըլլի ի պարի,
Աստված մուրազըս կատարի։

Արևմտյան դպրոց-պարտեզ- Տերընդեզ նոր տարբերակ, Տրնդեզ միասնական կատարում

Տրնդեզ դարմանը կես,
Տրնդեզ դարմանը կես,
Ձմռան մնաց ամիս ու կես:
Տրնդեզ, ցորենը կես,
Տրնդեզ, ցորենը կես,
Տրնդեզ, ցորենը կես,
Ցորեն մնաց ամբար ու կես:
Տրնդեզ, աղանձը լես,
Տրնդեզ, աղանձը կես,
Տրնդեզ, աղանձը կես,
Փոխինձ մնաց մի բուռ ու կես:
Տրնդեզ, ալուրը կես,
Տրնդեզ, ալուրը կես,
Տրնդեզ, ալուրը կես
Հալվեն մնաց մեկ բուռ ու կես:

Տերընդեզ

Տերընդեզ, դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես,
Տերընդեզ, դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես:

Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ, դարմանը կես,
Առ մանգաղը, ել խոտի դեզ,
Տերընդեզ, դարմանը կես,
Առ մանգաղը, ել խոտի դեզ:

Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես:

Տերընդեզ, փեշդ վառե,
Օր ազատես օձե, չարե,
Տերընդեզ, փեշդ վառե,
Որ ազատես օձե, չարե:

Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես:

Արևմտյան դպրոց- «Դերիկո»

Կրկ.

Դերիկո, Դերիկո, Աղջի արի էրթանք ուխտ

Դերիկո, Դերիկո, Մոմեր վառենք ջուխտեջուխտ

Տղա — Դու պզդիգ ես, սերդ անուշ է,

Խոսքերդ ինձ համար նուշ է,

Աղջիկ — Տղա ջան տուն արի արդեն

Ինձի ազատե էս դարդեն:

Նանինամ, նանինամ, նանանինամ, նանինամ…

Կրկ. Դերիկո, Դերիկո, բուսել ես բաղի միջին

Դերիկո, Դերիկո, Դուն ես իմ խաղի միջին

Տղա — Բաղերի մեջ չկա համեմ

Սիրտս սրտիդ մեջը քամեմ

Աղջիկ — Տեղ ես անում, տեղիդ մեռնեմ,

Էդ նոր ծլած բեղիդ մեռնեմ:

Նանինամ, նանինամ, նանանինամ, նանինամ…

Կրկ. Դերիկո, Դերիկո, լուսնյակը շողա գցել

Դերիկո, Դերիկո, իմ յարը քողա գցել

Տղա — Արի համով, ոսկե ծամով

Էրթանք մեր բաղ սազ ու դամով,

Աղջիկ — Դու լուսնյակ ես, լույս չես տալիս

Ամպի տակից դուրս չես գալիս:

Նանինամ, նանինամ, նանանինամ, նանինամ…


Արևմտյան դպրոց և քոլեջ- «Նինարե»

Արևմտյան դպրոց և Քոլեջ՝ «Յարխուշտա»

Leave a comment