Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին՝ որպես ազգային և քրիստոնեական ծես, Զատկի խորհուրդներին (ածիկացան, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով փլավ, զատկածառ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին։
Խնդիրն
- Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- Մեդիահմտությունների ամրապնդում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
Գործունեության ընթացքը.
Զատկի ծեսի մասին տեղեկություններ հավաքել .
- ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը
- ի՞նչ խաղեր են խաղացել
- ի՞նչ երգեր են երգել
- ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել
- ի՞նչ կերակրատեսակներ են եփել, ի՞նչ թխվածքներ են թխել
Տեխնոլոգիա
Ածիկացան
- Ցանում ենք ոսպ, ցորեն և դիտարկում ենք ածիկի աճը: Ամեն օր ջրում ենք և խնամում:
- Զատկական բարեմաղթանքների բացիկներ ստեղծել / էլեկտրոնային/
- Դատարկ ձվիկներ ձևավորել
- Paint-ով զատկական, գարնանային նկարներ նկարել
- Զարդարել զատկական ճյուղը, խոտը
Մաթեմատիկա
- Զատկական խնդիրներ կազմել և լուծել
- Օգտվել կազմված օրացույցներից և աղյուսակներից
- Փորձեր, դիտարկումներ, չափումներ կատարել անել և գրանցել դրանց արդյունքները
- Գնումներ կատարել և հաշվարկներ են անել
Երգ-երաժշտություն-Զատկական երգերի ուսուցում
Ամփոփում՝
նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները, հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝
- Թղթային ու էլեկտորնային բացիկներ,ածիկներ, զատկական ատրիբուտներ,
- Զատկական խնդրագրքեր, ընթերցարաններ, տեսաֆիլմեր:
Զատկական երգերի ունկնդրում, տեսաֆիլմերի դիտում: /նյութերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից/
Զատկական երգեր՝
- Անուշ, անուշշ
- Բարով եկար, այ Զատիկ
- Գնացեք տեսեք
- Զարկ բոլոճիկ
- Զնգլիկ
- Խնկի ծառը ծաղկել է
- Կարկաչա
- Ճոր պար.
- Ախ, գարուն է
- Յալալի
Զատկական ծիսական արարողակարգի, խաղերի տեսագրություններ
Տեսադաս, «Զատիկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
Կրկնազատիկը Քոլեջի նախադպրոցական կրթության բաժնում
Զատկական «Չիք, չիք», «Աղամ, աղամ» խաղերը Հարավային դպրոցում