Ռոդարի , Աղայան

Մասնակիցնիր՝ 3-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ 1.04-30.04

Նախագիծը կազմեցին՝ Լուսինե Գասպարյանը և Արմինե Գյոնջյանը

Նպատակը՝ խմբային աշխատանքի կազմակերպում:

Խնդիրները՝ 

  • Ծանոթանալ Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի ստեղծագործություններին
  • Ուսումնասիրել և առանձնացնել ստեղծագործություններ
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները
  • Ամրապնդել իրար լսելու, քննարկելու կարողությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
  • Խմբային աշխատանքի արդյունքում՝ ստեղծագործության ճիշտ ներկայացնելը

Աշխատանքի կազմակերպման ընթացքը՝

Ռոդարիի և Աղայանի ստեղծագործությունների մասին սովորողներն արդեն որոշակի գիտելիքներ ունեն անցած երկու տարիներից: Ի մի ենք բերում ունեցած գիտելիքները: Վերհիշում անցած ստեղծագործությունները: Ստեղծում ենք աշխատանքային խմբեր՝ տարբեր թեմաներով ուսումնասիրություններ կատարելու համար:

Առաջին փուլ.

Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր թեման և սկսում աշխատանքնային գործընթացը /բաժանվում են  5-ից 7 հոգանոց խմբերի/

  • առանձնացել ընթերցած ստեղծագործությունները
  • գտնել տեղեկություն Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մասին
  • գտնել մուլտֆիլմեր նկարահանված վերը նշված հեղինակների ստեղծագործությունների հիման վրա 
  • թարգմանչական աշխատանք

Երկրորդ փուլ

Յուրաքանչյուր խումբ ընտրում է հեքիաթը և ներկայացնում՝ սահիկաշարի, ռադիոնյութի, դերային խաղի միջոցով/ այլ/: 

Արդյունքում կունենանք խմբային աշխատանքների երկու ամբողջական փաթեթ:

Leave a comment