Ուսումնական պլանի իրականացման մասին

Կրտսեր դպրոցում իրականացնում ենք «Իմացումի հրճվանք ծրագիր», ըստ կրտսեր դպրոցի ուսպլանի , յուրաքանչյուր շաբաթ սովորողի ծանրաբեռնվածությունը 25 դասաժամ է՝

  • Մայրենի 5
  • Անգլերեն 2
  • Ռուսերեն 2
  • Մաթեմատիկա 4
  • Ես և շրջակա աշխարհը 2
  • Երաժշտություն, պար 2
  • Կերպարվեստ, տեխնոլոգիա 2
  • Ֆիզկուլտուրա 3
  • Շախմատ և տրամաբանական այլ խաղեր 1
  • Սովորողի ընտրած գործունեություն 2

Որպես ուսպլանի կատարողական ռանձնացնեմ այս տարվա «Ես և շրջակա աշխարհը» դասընթացի կազմակերպման մոդուլը

Նախագծի տևողությունը՝ ուսումնական երրորդ շրջան

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

«Ես և շրջակա աշխարհը» դասընթացի նպատակն է սովորողների մեջ ձևավորել շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատող մարդկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:

Թեմաներ՝

· Ծեսեր, տոներ, միջոցառումներ /օրացույցով նախատեսված/

· Կենդանիների խնամք /խնամում են ագարակի կենդանիներին, դպրոցի բակի կատուներին և շներին, ինչպես նաև իր ընտանի կենդանին/ շուրջտարյա

· Բույսերի տնկում, խնամք /սերմնացան/

· Բակ-պարտեզի խնամք /շուրջտարյա/

· Իմացումի հրճվանք ծրագրին առաջադրվող բնագիտական փորձեր /շուրջտարյա/

· Անվտանգ երթևեկության տարրական կանոններ /շուրջտարյա/

· Անձնական հիգիենա

· Առողջ սնունդ, մարզան /շուրջտարյա/

· Առաջին օգնության պարզ եղանակներ

· Բարձունքի հաղթահարում

Աշխատանքային ուղղություններ՝

· Խնամում է ծաղիկները, ծառերը, կենդանիներին և թռչունններին /ինչպես նաև տան բույսերը, կենդանիներին/

· Խնամում է ուսումնական ներքին և արտաքին տարածքները, գույքը:

· Բնագիտական փորձեր է կատարում, հետևում է արդյունքերին, հետևություններ անում, գրանցում, լուսաբանում:

· Դիտարկումներ, հաշվառումներ է կատարում, կազմում բույսի, կենդանու անձնագիր, գրանցում փոփոխությունները:

· Որոշ բնագիտական հետևություններ և դատողություններ է կատարում բնության մեջ կատարվող երևույթների, փոփոխությունների վերաբերյալ

· Ճամփորդությունից առաջ տեղեկություններ է հավաքում տվյալ վայրի մասին

· Googli maps ծրագրով, գծում են ճամփորդական քարտեզ

§Ես և շրջակա¦ դասընթացն իրականացվում է կրթահամալիրի օրացույցով նախատեսված նախագծերի միջոցով:

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդությունը «Իամցումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչ է: Այն ուղղված են սովորողների ճանաչողությանը, գիտելիքների ձեռքբերմանն ու զարգացմանը: Ճամփորդություն իրականացվում է երեք փուլով.

· Նախապատրաստական փուլ․

· Իրակացման փուլ.

· Ամփոփում:

Ճամփորդությունն ամփոփվում է պատումի, ֆոտոպատումի, ֆիլմի, ռադիոլուրի, տեսքով, որոնք հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների բլոգներում, ենթակայքում:

Առաջարկ

Որպես առաջարկ , ուսումնական պլանի 7-րդ կետում սովորողների թիվը չգերազանցի 25-ը, քանի որ տվյալ դեպքում ունենում ենք խնդիր ճամփորդությունների, ընտրությամբ գործունեության ժամերին թիվ ապահովելուն:
Առաջարկում եմ նաև 1-ից, 2-րդ դասարանների ընտրությամբ գործունեություն ավելացնել /օրինակ՝ տիկնիկագործություն, կավագործություն……/, քանի որ  3 առաջին կամ 4 երրորդ ու երկրորդ դասարաններով դժվար է ձևավորել փոքրաքանակ խմբեր:

Leave a comment