Եռօրյա ճամբար Արատեսում

Ճամբարը եռօրյա է
Հունիսի 25-27
Արժեքը մեկ սովորողի համար— ,,,,,,,,դրամ (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)
Վայր՝  Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Սկիզբ՝ հունիս 25, ժամը՝ 09:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Ավարտ՝ հունիսի 27, ժամը՝ 17:00

Ճամփորդության համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան
Անձրևաբեր ծեսի պատասխանատու՝ Սեդա Թևանյան

Մարզիկ՝
Մեղվագործունեության պատասխանատու` Արմինե Գոգինյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3.1, 3.2 դասարանի սովորողներ
Մեկնումը՝ հունիսի 25 , ժամը 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին — Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝ հունիսի 27, մինչև ժամը 18:00 Արատես, Եղեգիս, Զորաց վանք- գետաթ-Զանգակատուն- Երասխ-Արտաշատ- Երևան
Եղանակի տեսություն ՝ տես այստեղ
Քարտեզ-հեռավորություն-ճանապարհ— Երևանից Արատես — 153 կմ
Գիշերակացը` Տատիկի տնակ, ակումբ-խոհանոց
Տրանսպորտի արժեքն է՝ 80․000 դրամ/կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Վարորդ՝ 

Հայրենագիտական կանգառներ.

  • Արփայի հովիտ
  • Զորաց եկեղեցի
  • Եղեգիս գյուղ
  • Արատեսի վանք

Եռօրյա ճամբարի աշխատակարգ՝

  • քայլք Արատես գետի հունով
  • Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք
  • հայրենագիտական արշավ, քայլք Արատես գետի հունով դեպի Խաչոց ձոր
  • անաղբ Արատես
  • ծառերի և ծաղիկների խնամք՝ պարարտացում, ջրում
  • Ուսումնական մեղվանոց․ Արմինե Գոգինյանի վարպետության դաս
  • մարզական խմբային խաղեր
  • բակային խաղեր՝ պահմտոցի, թաշկինակ, աղջիկ փախցնոցի, Ազգային ավանդական-բակային խաղեր
  • դաղձի, խոտաբույսերի հավաքում
  • երեկոյան քննարկումներ, սեղանի զարգացնող խաղեր՝ հայրենագիտական աշխարհագրական լոտո, ինտելեկտուալ մաթեմատիկական խաղեր
  • քայլք Եղեգիսի Զորաց եկեղեցի
  • անձրևաբեր ծես

Նախագծի խնդիրները. 

  • տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
  • պահպանել անվտանգության կանոնները
  • ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
  • խոտաբույսերի ճանաչում, հավաքում և ամբարում -խոտաբույսեր՝ անթառամ, ուրց, առյուծագի, նանա…
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում

Ճամբարի ուղղությունները

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • ազգագրական՝ ծես, երգ, պար, խաղեր
  • անձրևաբեր ծեսի նախապատրաստական աշխատանքներ
  • ուսումնական տարվա ամփոփում

Նպատակը ` հայրենագիտական քայլք, ծիսական, մարզական առօրյա, ճամփորդական, ճամբարային հմտությունների ձեռքբերում՝ ինքնասպասարկում, տարածքի բարեկարգում-մաքրում, թիմային խաղերի ընթացքում խմբով աշխատելու-գործելու հմտությունների զարգացում, ազգային պարերի ուսուցում, դպրական կենտրոնի տարածքի ծանոթացում
Արդյունքը ` սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված
բլոգներում, ենթակայքում

Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում
  • Բլոգներում նյութերի հրապարակում
  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • Ճամփորդության նախապատրաստման, անհրաժեշտ իրերի  մասին հաղորդում, ընթացքի լուսաբանում
  • եղանակային պայմանների մասին տեղեկացում

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

1.Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել: Սա ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը:
2.Ջուր՝ 1լ անհատական շշով:
3. Հարմար ուսապարկ՝ երկու ուսով,  առաջին օրվա սնունդը և ջուրը, թեյը դնում ենք այս ուսապարկում:
4.Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ), ախտահանիչ միջոց
5. Աղբի տոպրակներ /3-5 հատ/, ձեռնոց
6. Հագուստ 3 օրվա համար  (տաք բաճկոն), սրբիչ, գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ, տաք գլխարկ
7. Քնապարկ
8. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուք, անհատական դեղատուփ
9. Լապտեր
10. Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ
11. Լողազգեստ

Օր առաջին՝ 

9:00— Ճամբարականների դիմավորում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում
9:30-մեկնում
11:30— կանգառ Արփայի հովտում` Արենի- Արփի հատվածում, նախաճաշ
14:30- ժամանում Արատես
Իրերի դասավորում, հանգիստ
15:30-ճաշ- մակարոնի փլավ, թթվասեր, մածուն, պանիր, կաղամբով աղցան
16:30-18:00 Քայլքով դեպի հյուսիսային կողմ, լող Արատես գետում/գյոլերում/ հյուսիսային կողմում, դեղաբույսերի հավաքում/ երեկոյան թեյի համար- դաղձ, ուրց
19։00_ ընթրիք-հնդկաձավար, մածուն, թթվասեր, վարունգ, լոլիկ, պանիր
20։00_ 21:30 սեղանի խաղեր, ընթերցումներ, խարույկ
21։30_ հանգիստ
22:00-քուն

Օր 2-րդ

8:00-վեր կաց
8:30— նախավարժանք
9:30- նախաճաշ
11:00- Քայլք դեպի՝ Աղբյուրների քարանձավ:
12:00 էստաֆետային խաղեր
12:30- 13:00 Միջավայրի խնամք,
14։30-ճաշ
15:30- Քայլքով մոտենում ենք Արատես գետի հյուսիսային հատվածին, լող, տարածքի ուսումնասիրություն: Տարածքում աճող դաշտային ծաղիկների և բույսերի ճանաչում:
18։30-մարզական խաղեր
19:00-ընթրիքի նախապատրաստում, ընթրիք
20։00_ 21:30 սեղանի խաղեր, ընթերցումներ, խարույկ
21:00— հաջորդ օրվա անելիքների քննարկում
22։00-քուն

Օր 3_րդ

8։00_ վերկաց
8։30_ նախավարժանք, հիգիենա
9։30_նախաճաշ
10։00_ միջավայրի խնամք, սենյակների հարդարում, աղբի տեսակավորում
Նախաապատրաստում ենք տարածքը հաջորդ խմբին հանձնելուն, ճանապարհի բրդուճների պատրաստում
13։00— աշխատանք ուսումնական մեղվանոցում
13:30— Նոր ճամբարևականների դիմավորում, հերթափոխի հանձնում
14:00 կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի
17:00— Ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Leave a comment