Խաղում ենք ու սովորում

Այսօր մեզ համար շատ հաճելի ու հետաքրքիր օր էր։ Մենք սիրով հյուրընկալեցինք ընկեր Սարգիսին և միասին խաղացինք հետաքրքիր տրամաբանական խաղեր։ Խաղերը պատրաստել էին ավագ սեբաստացիները՝ ընկեր Սարգիսի հետ համագործակցելով։ Դրանք բազմազան էին, մտածողությունը զարգացնող և հարմար թե՛ խմբային, թե՛ անհատական խաղի համար։

Օրը անցավ ջերմ մթնոլորտում, լի ժպիտներով ու հետաքրքրությամբ, իսկ մեր համագործակցային նախագիծը շարունակական կլինի։