Ուսուցման պարապմունքի կազմակերպումը թվային միջոցներով

«Իմացումի հրճվանք» լաբորատորիայի 3-րդ դասարանների և 3-րդ ուսուցման տարվա դասվարների հոկտեմբերի 23-ի մանկավարժական ճամբարի քննարկման արդյունքը․

Հարցեր քննարկման համար

1. Ի°նչ թվային գործիքներ եք կիրառում տվյալ դասարանում: Թվարկել, առանձնացնել առավել արդյունավետ թվային գործիքները:Read More »

ՏՀՏ գործքների քննարկում

Հարցեր քննարկման համար

  1. Թվարկել ուսուցչի, սովորողի, դասարանական թվային գործիքները:

Հեռախոս, համակարգիչ՝ նոթբուք, նեթբուք — ուսուցչի համար։

Համակարգիչ՝ նոթբուք, նեթբուք։

  1. Տվյալ դասարանի ուսուցիչների բլոգներում դիտարկել սովորողների բլոգների առկայությունը: Առաջին դասարաններում սովորողների բաժինների առկայությունը ուսուցչի բլոգում:

Read More »

Ամառային ընթերցարան 2-3-րդ դասարանների համար

Քննարկում ենք 2-րդ դասարանի դասվարներով

Կարդա վերը նշված գրքերից կամ ստեղծագործություններից:
Ընթերցածդ նյութերից քո ընտրությամբ ներկայացրո՛ւ բլոգում հետևյալ ուղղություններով՝

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրո՛ւ, նկարիր (Paint ծրագրով) :
  • Բլոգում մուտքագրի՛ր ամենահետաքրքիր մտքերը:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից կամ պատմությունից:
  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ի՞նչը կփոխեիր, կավելացնեիր:
  • Ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմություընը, որ քո ընկերիները ցանկանան այն կարդալ:

Ուսպլանին վերաբերող առաջարկներ

  • Ընտրությամբ գործունեություն
    Առաջարկում ենք ընտրությամբ գործունեության ուսումնական պարապմունքները կազմակերպել երկամսյա գրաֆիկով: Այսինք, սովորողը 2 ամիսը մեկ ունենա հնարավորություն փոխելու գործունեությունը՝ ըստ նախասիրության: Այս եղանակով սովորողը հնարավորություն կունենա տարվա ընթացքում մասնակցել 4 տարատեսակ գործունեությունների:
  • Հայրենագիտական-արշավային ճամբար
    Առաջարկում ենք դուրս թողնել պարտադիր բաղադրիչը թե՛ սովորողի, թե՛ դասավանդողի գործունեությունը, առանձնահատկությունները նկատի ունենալով: Երրորդ դասարանի համար նախընտրելի ենք համարում, առաջարկում ենք պարտադիր է բառը փոխարինել խրախուսելի է բառով:
  • Դասարանում սովորողների միջին թիվը 22-26 է, չի կարող գերազանցել 30-ը։
    Կարծում ենք, որ 1-3-րդ դասարաններում սովորողների թիվը պետք է լինի 22-25՝ չգերազանցելով 25-ը: Պետք է նկատի ունենալ նաև դասարանում հատուկ կարիքով սովորողների առկայությունը , ինչը ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ է ենթադրում: 25-ը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր սովորողի համար դասավանդողը պետք է ստանա լրավճար՝ սահմանված կարգով:

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Կրտսեր դպրոցում, ուսումնական նյութ ստեղծելիս, դասավանդողը  հաշվի է առնում սովորողների կարողությունները, մեդիահմտությունները,  տարիքային առանձնահատկությունները, դասարանը/ առաջին, երկրորդ, երրորդ/։ Հաշվի ենք առնում միջավայրը /ագարակ, խոհանոց, բակ, բաց-լաբորատոր տարածքներ․․․/Read More »

Հայոց լեզու 2-րդ դասարան

Աշխատանքը լրացման փուլում է

10․01-28․02 Խմբային աշախատանք /2-րդ դասարանի դասվարներ/

  • Կատարել առաջադրանքների մուտքագրում նոր՝ Word ֆայլում
  • Ավելացնել առաջադրանքներ, որոնք ունեն ՏՀՏ բաղադրիչ.
    1. QR կոդերի կիրառում
    երաժշտական կատարումներ, կենսագրական ֆիլմեր/մուլտֆիլմեր, ստեղծագործությունների էկրանավորումներ, ընթերցումներ
    2. Paint ծրագրով աշխատանք
    3. Word
    4. YouTube

Read More »