Հայոց լեզու 2-րդ դասարան

Աշխատանքը լրացման փուլում է

10․01-28․02 Խմբային աշախատանք /2-րդ դասարանի դասվարներ/

  • Կատարել առաջադրանքների մուտքագրում նոր՝ Word ֆայլում
  • Ավելացնել առաջադրանքներ, որոնք ունեն ՏՀՏ բաղադրիչ.
    1. QR կոդերի կիրառում
    երաժշտական կատարումներ, կենսագրական ֆիլմեր/մուլտֆիլմեր, ստեղծագործությունների էկրանավորումներ, ընթերցումներ
    2. Paint ծրագրով աշխատանք
    3. Word
    4. YouTube

  • Հորինուկները առաջին ուս. շրջանում ներկայացնել ոչ թե գրառման, այլ ռադիո ձայնագրությունների կամ տեսապատումների տեսքով:
    Գրառումներ կատարել երրորդ ուս. շրջանից:
  • Դուրս թողնել «Մեր բակի երեխաները» առաջադրանքը, դարձնել՝ «Իմ ընկերը, ընկերները» և նկարագրել:
  • QR կոդերի օգնությամբ կցել օտար լեզվով մատչելի և համապատասխան տեքստեր .
    տարվա եղանակներ, ամիսներ, շաբաթվա օրեր և այլն
  • Որոշ առաջադրանքների, որոնք ունեն ուղղագրական բնույթ, կցել փոքրիկ տեքստեր:
  • Որպեսզի երեխան արդեն իսկ կարողանա ստեղծել հորինուկներ, տալ հետևյալ առաջադրանքը.
    Կա սկիզբ, շարունակությունը երեխան լրացնում է հարցերի միջոցով:
  • Օժանդակ բայերը հանել:
  • Առաջադրանքներին լրացուցիչ տողեր ավելացնել:
  • Ավելացնել հետևյալ առաջադրանքները.
    1. Երկու բառ այնպես միացրու, որ ծանոթ բառ ստանաս:

    2. Ո՞ր վառերը մոտ կամ նույն իմաստն ունեն:

    3. Գրի՛ր բառեր, որտեղ ապրում են է, օ տառերով բառեր:

    4. Գրի՛ր հարցի պատասխանը (19 -րդ էջինը):

    5. Ավելացնել խաչբառերը:
    Նաև նախածանցներով խաչբառերը ՝ 38 էջ

    6. Տրված աղյուսակում գտի՛ր բառերը:
    Աղյուսակում լցված են տառեր, որոնց մեջ կան թաքնված թեմատիկ բառեր:

    7. Սրանք վանկեր են: Փորձիր միացնել և բառեր ստանալ:

    8. Նոր առաջադրանք ՝ Բառքամոցի
    Գրել բառեր, որոնց տառերով սովորողները կստեղծեն նոր բառեր :
    Երեք խմբով՝
    . բառեր, որոնք չկան
    . բառեր, որոնք կան
    . ներկայացրու բառերը Paint ծրագրի օգնությամբ ՝ ստեղծելով կոլաժ

    8. Տրված բառի տառերով ստեղծիր նոր բառեր և խմբավորիր ըստ վանկերի քանակի:
    Կից տալ օժանդակ աղյուսակ:

    9. Նախադասության մեջ ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով և հականիշներով:

    10. Ավելացնել ա հոդակապի կազմությամբ առաջադրանքները ՝ էջ 53

    11. Նախադասությունները մեծատառով սկսիր և վերջում վերջակետ դիր՝ էջ 54:

    12.

  • Փոխել հետևյալ առաջադրանքները.
    1. Գրի՛ր է, օ տառերով սկսվող բառեր- Գրի՛ր բառեր, որտեղ ապրում են է, օ տառերով բառեր:

    2. Մի նախադասությամբ սուտ հորինիր- Սուտ հորինիր:

    3. Սա Ո տառի փողոցն է : Այստեղ Ո տառով սկսվող բառերն են:
    Կցել QR կոդ կամ հղում, որը կտանի համապատասխան փաթեթ կամ տեղեկատվական տեքստ, որի հիման վրա սովորողը կհորինի պատում:

    4. Բառերը առանձնացրու և նախադասությունները գրիր:
    Փոխել նախադասությունների բնույթը՝ գրել ասացվածքներ, հեշտ կազմությամբ նախադասություններ , հեքիաթներից նախադասություններ:

    5. Անուն դիր կենդանիներին և պատմիր նրանց մասին:
    Սա ցրել գրքի մեջ, ոչ թե կենտրոնացնել մեկ էջում և ավելացնել նմանատիպ առաջադրանքները՝ համապատասխան նախագծերի:

    6. Փորձիր բացատրել:
    Դնել բառեր, որոնք սովորողի առօրյայից են և հստակ բնույթ ունեն, վերիացական հասկացություններ չեն:

  • Հանել
    1. Քեզնից դժգոհ լինելիս ի՞նչ են ասում մայրիկդ, ուսուցիչդ և այլն:

    2. Ընկերոջդ տուր, թող կարդա:

    3. Բացիկները հանել:

    4. Հանել վերջակատերը, օժանդակ բայերը, վերջավորությունները:
    Թողնել միայն հուշող օրինակ:

    5. Հանել օրագրերը:

  • Հետ տանել
    1. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով ստացի՛ր.
  • Տանե՛լ Ընթերցարան
    1. Գրի՛ր հարցի պատասխանը (բանաստեղծությամբ)

Աշխատանք ըստ էջերի

4-րդ էջի դասացուցակը հանել

5-րդ էջի արևի պակաս տառերն ավելացնել

6-րդ էջի առաջադրանքն ավելացնել, երկրորդ էջում գրել միայն դերանունները։

11-րդ էջի վերջին առաջադրանքը փոխել։

12-րդ էջի վերջին առաջադրանքը փոփոխել՝ պատմիր ընկերոջդ մասին։

14-րդ էջի առաջին առաջադրանքն ուղղել, ավելացնել QR

15-րդ էջի առաջադրանքը վերանայել

16-րդ էջի ավելացնում ենք նման բովանդակությամբ առաջադրանքները։

17-րդ էջի փոխում ենք բանաստեղծության հետ կապված առաջադրանքը, տանում ենք ընթերցարան։

18-րդ էջ Բանաստեղծությունը տանում ենք ընթերցարան

19-րդ էջի առաջդրանքն ավելացնել

20-րդ էջի առաջին առաջադրանքի օժանդակ բայերը հանել։

20-րդ էջի վերջին առաջադրանքը փոփոխել։

21-րդ էջում կցել QR կոդ կամ հղում

23-րդ էջի առաջին առաջադրանքը հանել

24-րդ էջի խաչբառն ավելացնել

24-րդ էջի վերջին առաջադրանքի մեջ ավելացնել սկիզբ։

27-րդ էջի վերջին առաջադրանքն ավելացնել։

28-րդ էջ բառքամոցի։ Գրել բառեր, որոնց տառերով որոնց տառերով կկազմեն նոր բառեր երկու խմբով.

1) Բառեր որոնք չկան

2) Բառեր որոնք կան

28-րդ էջում ավելացնել առաջադրանք։

Տրված բառի տառերով ստեղծել նոր բառեր և խմբավորել ըստ վանկերի քանակի։

29-րդ էջում ավելացնել պարզ ասացվածքներ կամ ծանոթ հեքիաթներից նախադասություններ։

30-րդ էջի առաջադրանքներից հանել օժանդակ բայերը և վերջակետերը։ Գրել մեկ հուշող օրինակ։

34-րդ էջի վերջին առաջադրանքից հանել օժանդակ բայերը և վերջակետերը։

35-րդ էջի առաջադրանքները բաշխել գրքի հաջորդ էջերի մեջ։

36-րդ էջի առաջին առաջադրանքից ավելացնել մյուս էջերի համար։

40-րղ էջում ավելացնել տողեր, վերջին առաջադրանքը տանել այլ էջ։

42-րդ էջի առաջին առաջադրանքը փոփոխել, ավելացնել բառեր։

44-րդ էջի օրագիրը հանել

47-րդ էջի վերջին առաջադրանքը հանել։

49-51-րդ էջի առաջադրանքից հանել օժանդակ բայերը։

53-րդ էջի երկրորդ առաջադրանքից ավելացնել, տանել սկիզբ։

54-րդ էջի առաջին առաջադրանքից հանել ից-երը։

54-րդ էջի վերջին առաջադրանքից ավելացնել։

55-րդ էջի առաջին առաջադրանքը հանել։

55-րդ էջի երկրորդ առաջադրանքից հանել ից-երը։

56-րդ էջի վերջին առաջադրանքից հանել երկրորդ նախադասությունը։

Leave a comment