Ասիլ-վասիլ

Ասիլ-Վասիլները հայկական ազգային ծեսերի մի գեղեցիկ մաս են։ Այսօր մենք պատրաստում ենք ասիլ-վասիլներ՝ զարդարելու մեր Կենաց ծառը։ Միչ պատրաստելը, տիկին Մարինեի բլոգից գտանք տարբեր տեղեկություններ և պատրաստման բաղադրատոմսը: Պատրաստելու ընթացքում ընկեր Սեդան և Մարինեն պատմեցին մեզ Կենաց ծառի և Ասիլ-Վասիլների նշանակության մասին։ Մենք ուշադիր լսեցինք, սովորեցինք նոր և հետաքրքիր բաներ:

Ազգային նվագարաններ

Այսօր մենք հանդիպեցինք ընկեր Աննա Երիցյանի հետ և շատ հետաքրքիր քննարկում ունեցանք ազգային նվագարանների մասին։ Ընկեր Աննան պատմեց սազի, զուռնայի, դուդուկի, սրինգի և դափի ստեղծման պատմությունը, դրանց յուրահատուկ հնչյուններն ու նշանակությունը մեր մշակույթում։ Ամենահետաքրքիրը ընկեր Աննայի կենդանի նվագակցությամբ երգելը դարձավ:

Ազգային հնչյուններ

Այսօր շատ գեղեցիկ ու երաժշտական հանդիպում ունեցանք ընկեր Լաերտի հետ։ Միասին ճամփորդեցինք հայկական ազգային երաժշտության աշխարհում և ծանոթացանք ազգային նվագարաններին՝ շվիին, պկուին, բլուլին, զուռնային և դուդուկին։
Ընկեր Լաերտը պատմեց յուրաքանչյուր նվագարանի կառուցվածքի, հնչողության ու առանձնահատկությունների մասին, իսկ մենք մեծ հետաքրքրությամբ լսեցինք ու հարցեր տվեցինք։ Հանդիպման ամենաջերմ պահը միասին երգելն էր՝ ընկեր Լաերտի կենդանի նվագակցության ներքո։ Օրը լցված էր երաժշտությամբ, ժպիտներով և հայկական հնչյունների կախարդանքով

Ընկուզախաղեր

Ազգային խաղերի շրջանակում ընկեր Սեդայի հետ անցկացրինք շատ հետաքրքիր ու ուրախ գործունեություն։ Օգտագործելով ընկույզներ՝ կատարեցինք ռիթմիկ վարժություններ, շրխկացրեցինք երաժշտության տակ և զգացինք ռիթմը։
Այնուհետև զրուցեցինք ազգային ընկուզախաղերի մասին, ծանոթացանք դրանց պատմությանը և խաղալու ձևերին։ Սովորեցինք, թե ինչպես կարելի է խաղալ ընկույզներով, փորձեցինք տարբեր խաղեր և մեծ հաճույք ստացանք։
Օրը անցավ խաղերով, շարժումով, ծիծաղով ու նոր բացահայտումներով