Հետազոտական աշխատանք. «Իմացումի հրճվանք» ծրագիր. ինտեգրված, անառարկայական ուսուցում

Ժամանակահատվածը՝ Սեպտեմբեր-հոկտեմբեր
Թեման՝ «Իմացումի հրճվանք» ծրագիր. ինտեգրված, անառարկայական ուսուցում
Ղեկավարի անունը՝ Մարիետ Սիմոնյան
Հետազոտական աշխատանք word տարբերակը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

 ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ «Իմացումի հրճվանք» ծրագիր. Ինտեգրված, անառարկայական ուսուցում

Կատարող՝ Արմինե Գյոնջյան

Դասավանդած առարկան՝ Տարրական դասարանի դասվար

Խորհրդատու՝ Մարիետ Սիմոնյան

2022

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն, Իմացումի հրճվանքի առանձնահատկությունները………….. 3

Ուսումնական օրացույց……………………………………………………………. 4

Բառուսուցում /սովորում ենք խաղալով ու կարդալով/………………………… 7

Ուսումնահետազոտական Ճամփորդություններ………………………………. 6

TV և ռադիո նյութերը որպես խոսքի զարգացում………………………………. 8

Ճամբարներ, ստուգատեսներ, փառատոններ………………………………….. 13

Տարվա ամփոփում /հակաբացիլ Կոմիտաս, ես կարողանում եմ/.……………15

Եզրակացություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ներածություն
Իմացումի հրճվանքի առանձնահատկությունները

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրված, նախագծային ուսուցմամբ, որի հիմքում ընկած է  Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը։
Ծրագիրն իրականացվում է հաշվի առնելով սովորողի, ինչպես նաև տարիքային առանձնահատկությունները։ Ծրագիրի նպատակը հետազոտող, ինքնակրթվող, երևակայող անհատի ձևավորումն է։ Իմացումի հրճվանք ծրագիրն իր մեջ ներառում է օրացույցով նախատեսված նախագծեր, անհատական նախագծեր, ցուցահանդեսներ, ճամփորդություններ, հետազոտականա ճամբարներ, ծեսեր, ստուգատեսներ, ֆլեշմոբներ։ Ծրագիրը ապահովում է սովորողի անհատական գործունեությունը, ինչպես նաև անհատի ձևավորումն ու ինքնուրույնությունը։

Ծրագիրն ապահովում է՝
պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները,

սովորողի անհատական կրթության իրավունքը,

կրթության անընդհատությունը,

հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթների իրագործումը։

Կրթահամալիրում գործում են չորս դպրոց-պարտեզներ (այսուհետ՝ դպրոց)՝

Արևելյան դպրոց- պարտեզ
Արևմտյան դպրոց- պարտեզ
Հյուսիսային դպրոց- պարտեզ
Հարավային դպրոց- պարտեզ

Իմացումի հրճվանք ծրագրի գործունեությունը կազմակերպվում է ըստ օրացույցի նախատեսված խմբային, անհատական, ընտանեկան նախագծերի։ Յուրաքանչյուր նախագծի իրականացման ընթացքն ու ամփոփումը արտացոլվում է դասարանակամ բլոգում, սովորողի բլոգում, սովորողի անհատական էջում։

Ուսումնական օրացույց

Մեր գործունեության գլխավոր բաղկացուցիչներից մեկն էլ օրացույցն է, որում զետեղված են լինում տարվա բոլոր նախագծերը, սովորողների ծննդյան օրերը։ Տարեվերջին ունենում ենք ամբողջական փաթեթ՝ նախագծերով ու ամփոփումներով։
Դասարանական օրացույցները հրապարակված են լինում դասավանդողի բլոգում։ Տարվա ընթացքում համալրվում են նոր նախագծերով, ամփոփումներով։ Լինում են նաև շուրջտարյա նախագծեր։

Շուրջտարյա նախագիծ՝ Դասարան TV 

Սեպտեմբերի 1-15՝

Ճամփորդություն

Ծննդյան ծես

  • Մոնիկա Ալավերդյան 30.09

Հոկտեմբերի 3-30՝

Ծննդյան ծես

  • Արփի Ղազարյան 13.10
  • Արթուր Կարապետյան 21.10
  • Ֆահրադյան Նանե 28.10
  • Միքայել Պալյան 30.10
  • Ավետ Քերոբյան 30.10

Նոյեմբերի

Ծննդյան ծես

  • Արեստակյան Ալեքսանդր 14.11
  • Նորեկյան Ջիվան 28.11

Դեկտեմբերի 1-24՝

Դեկտեմբերի 27 — 2022թ. հունվարի 7՝

Ծննդյան ծես

  • Հայրապետյան Սպարտակ 16.12

Հունվարի 3-7`

Ծննդյան ծես

  • Մկրտչյան Միլանա 25.01

Փետրվարի 1՝

Ծննդյան ծես

  • Մանուկյան Հասմիկ 01.02
  • Մխիթարյան Սարո 9.02

Մարտի 1-ապրիլի 9

Ծննդյան ծես

  • Բաղդասարյան Էլիզա 5.03
  • Կարապետյան Նատալի 24.03

Ապրիլի ․․․՝

Ծննդյան ծես

  • Վարդանյան Սյուզաննա 18.04

Մայիսի ․․․՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք
Մայիսի 1-ից՝

  • « Ես կարողանում եմ, Ելք ստուգատեսներ »․ ուսումնական երրորդ շրջանի ամփոփում
  • Հանրապետության օրեր․Հայացք բարձունքից

Մայիսի ․․․-հունիսի ․․․՝ ուսումնական չորրորդ շրջան․ փառատոնային ճամբարներ

Հունիսի ․․․-ից՝

Ծննդյան ծես

  • Տեփանոսյան Սամվել 6.06
  • Ավետիսյան Ռուբեն 11.06
  • Արաբյան Թերեզա 19.06
  • Հովհաննիսյան Ալեքս 25.06

Հուլիս-օգոստոս՝

Ծննդյան ծես

  • Մինասյան Լիլի 10.07
  • Հովհաննիսյան Արեգ 16.07
  • Ասատրյան Մարթա 03.08
  • Տոնոյան Աննա Սալբի 8.08
  • Հակոբյան Նարեկ 15.08

Ուսումնական օրացույցին հետևում են ինչպես դասավանդողներն ու սովորողները, այնպես էլ ծնողները, քանի որ նախագծերը լինում են նաև ընտանեկան։ Ընտանեկան նախագծերից մեկն էլ ամենամսյան ֆլեշմոբերն են , որին մասնակցում են սովորողներն ու ընտանիքի անդամները։

Իմացումի հրճվանք ծրագրի առանձնահատկությունը սովորողին որպես անհատ ձևավորելն է, երևակայության զարգացնելն ու սովորողին սովորել սիրել սովորեցնելը, ինչպես նաև հեղինակային ծրագիր իրականացնելը։ Այս ծրագիրը թույլ է տալիս, որ սովորողը խաղի միջոցով, խաղից չկտրվելով ձեռք բերի չափորոշչին համապատասխան գիտելիքներ։

Իմ տարիների փորձից ելնելով, ներկայացնեմ մի քանի նախագիծ-մեթոդ։

Բառուսուցում /սովորում ենք խաղալով ու կարդալով/

Իմացումի հրճվանք ծրագիրն ունի իր առանձնահատուկ մեթոդները, որը սովորողին օգնում է հաղթահարել վախերը դպրոցի, կրթության հանդեպ։ Փոքրիկ հոդվածով փորձեմ ներկայացնել բառուսուցումը կրտսեր դպրոցում։

Իրական բառուսուցում վեց տարեկանների հե՞տ, թե՞ խաղ, որն իրական արդյունքի չի բերելու: Սա ծնողներին հուզող հարց է, որը հաճախ են ինձ տալիս ծնողները, երբ ներկայացնում եմ վեց տարեկանների ուսուցման առաջին տարվա ծրագիրը: Բայց երբ առանց լարումների, խաղալով, ընդհանուր զարգացման գործունեության արդյունքում սովորողները սկսում են կարդալ, մուտքագրել, հորինել, մտքեր ձևակերպել, ծնողի անհանգստությունն անհետանում է, նա սկսում է ավելի վստահ գործընկեր դառնալ:
Նկատել էի, որ սովորողներն անգլերեն տառերը հեշտ ու արագ են ճանաչում:  Ո՞րն է գաղտնիքը: Դիտարկումներիս արդյունքում եկա հետևյալ եզրակացության. ցուցանակների, իրենց սիրելի խաղալիքների, կոնֆետների, համակարգչի, ցանկացած տհտ միջոցի վրա անգլերեն է գրված: Այսինքն՝ սովորողները այդ տառերը տեսնում են անընդհատ, ամեն տեղ, հետն էլ հետաքրքրում է, ուզում են իմանալ՝ ինչ է գրված և …կարդում են: Ահա այդ փաստն էլ ինձ հուշեց հայերենի բառուսուցման հետ կապված խնդրի արագ-արդյունավետ լուծումը: Որոշեցի դասարանում՝ սեղանների վրա, գրել սովորողների անունները, որպեսզի իրենք իրենց և ընկերների անուններն անընդհատ տեսնեն, կարդան։ Երբ սկսեցի սեղաններին գրել, բոլորը ուրախացան, որ կարող են կարդալ իրենց անունը: Հետո այս ամենը վերածվեց խաղի: Սկսեցին կարդալ ընկերների անունները, համեմատել, թե իրենց անվան մեջ ո՞ր տառերն են իրար նման, որ տառն է, որ կա իրենց անվան մեջ, իսկ ընկերոջ անվան մեջ չկա և հակառակը: Այս ամենին զուգահեռ սկսեցինք շաբաթը մեկ բառի տառերի հետ ծանոթանալ, խաղալ: Քանի որ աշուն էր և անցնում էինք աշնան ամիսները, սկսեցինք հենց աշուն բառից: Մեկ ամիս չէր անցել, երբ սովորողներն արդեն բավական տառեր գիտեին. կարողանում էին իրենց ծանոթ տառերով բառեր կազմել, իսկ այն տառը, որ չգիտեին, փորձում էին հիշել, թե ում անվան մեջ են տեսել: Արդեն իրենց աշխատանքների վրա ինքնուրույն /տպագիր/ գրում  էին իրենց անունները: Վերականգնում էին խառնված նախադասություններն ու բառերը:
Երկրորդ ամսվա վերջում,  սովորողների մի մասը կարդում էին փոքրիկ հեքիաթներ.

Դասրանում օրվա գործունեության ընթացքում շատ ենք ընթերցում: Սովորողների մի մասը պլանշետով, մի մասը նեթբուքով, մի մասը գրքով, մենակ կամ զույգերով կարդում են իրենց ընտրած նյութը, կամ գիրքը: Հատկապես հետաքրքիր է, երբ զույգերով են կարդում: Առանց իրարից նեղանալու, իրար ուղղելով, մի բառ մեկը, մի բառ մյուսը կարդում են և քննարկում:
Կարդալը և կարդացածը հասկանալու համար մենք օգտագործում ենք նաև նամակագրությունը: Նամակները դեռևս գրում եմ միայն ես, քանի որ սովորողները ամբողջական միտք առայժմ դժվարանում են մուտքագրել: Իմ գրած նամակները լինում են անվանական՝ ուղղված կոնկրետ սովորողին, սովորողներին, կամ ընդհանուր՝ դասարանին:
Օրինակ՝

Արամ և Աննա, այսօր դուք հերթապահ եք:

Դավիթ և Վաչագան, ծաղիկները ջրե՛ք:

Ռազմի՛կ, աթոռակիդ կողքը թուղթ է ընկած, վերցրո՛ւ:

Նախաճաշի ժամն է, իջնենք նախաճաշելու:

Այսօր շատ տաք է և արևոտ, իջնում ենք բակ խաղալու:

Նմանատիպ նամակները գրում եմ էկրանին, որպեսզի այն կարդան բոլորը, հասկանան բովոնդակությունը: Նշում եմ նաև, թե ում է ուղղված նամակը: Սովորողների հետ մշակել ենք կանոններ, որոնց խիստ հետևում ենք: Սովորողները նամակները կարդում են ցածրաձայն, և պահանջը հասկանալուց հետո անձայն անում են այն, ինչ գրված է: Օրինակ, եթե նամակը գրված է ընդհանուր, սովորողը կարդալուց հետո, անձայն անում է այն, ինչ գրված է։
Անհատական նամակների դպքում, եթե սովորողը ուշադիր չի եղել, կամ չի հասկացել, որ նամակն ուղղված էր իրեն, դասընկերներից մեկը, մոտենում է նամակի հասցեատիրոջը և միասին  կարդում են ու հասկանում պահանջը:
Սա զվարճալի խաղ-նախագիծ է, որը օգնում է սովորողին հաղթահարելու կարդալու նկատմամբ վախի զգացումը, կենտրոնացնում է ուշադրությունը, կարդալը և հասկանալը դարձնում է անհրաժեշտություն, դրանով իսկ զարգացնում է կարդալու և հասկանալու հմտությունը:

Ուսումնահետազոտական Ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդությունը սովորողների ամենասիրելի գործունեության ձևերից մեկն է: Իրականացվելիք նախագծի շրջանակներում ճամփորդությունները տարբեր են լինում՝ զբոսանքներ, արշավներ, այցելություններ գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, բարձունքներ և այլն:

Յուրաքանչյուր նախագիծ, կախված վայրից ունենում են տարբեր նպատակներ և խնդիրներ։ Սակայն , բոլոր ճամփորդություններից առաջ իրականացվում է նախապատրաստական աշխատանքներ։ Համացանցի օգնությամ սովորողը որոշակի տեղեկություններ է հավաքում տվյալ վայրի վերաբերյայ։ mes.am կայքից, կամ հեռախոսի հավելվածի օգնությամբ տեղեկանում է եղանակի մասին, googlemaps ծրագրի օգնությամբ գծում ենք քարտեզ, պարզում հեռավորությունն ու ժամանակը․
օրինակ՝

Ճամփորդությունները սովորողների մեջ ձևավորում են ուշադրություն, խմբով աշխատելու, տարածության մեջ կողմնորոշվելու, ընկերոջ հանդեպ ուշադիր լինելու հմտություններ: Սովորողները գործնականում հասկանում են, թե ինչ է ինքնասպասարկումը, էկո աշխատանքները, որն էլ օգնում է, որ սովորողը սիրի և ուշադիր լինի իր շրջապատի, հայրենիքի նկատմամբ:

Ճամփորդելիս շատ կարևոր է մշակել ճամփորդական կանոններ, ունենալ անհրաժեշտ իրերի ցանկ /կախված ճամփուրդության վայրից/․

Անհրաժեշտ իրեր՝

ուսապարկ

արևային գլխարկ

հեռադիտակ, կողմնացույց, խոշորացույց

ուսապարկ

մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ

ջրաման, ջուր 1լ

օրապահիկ-բրդուճներ

բժշկական արկղիկ

հեռադիտակ, կողմնացույց, խոշորացույց

անձրևապաշտշան բաճկոն

հարմար հագուստ, արևապաշտպան գլխարկ

թվային միջոցներ

ախտահանիչ միջոցներ, թաց և չոր անձեռոցիկ

աղբի տոպրակ, ձեռնոցներ

Ճամփորդական կանոններ

Արշավական ճամփորդը՝

չի ուշանում

չի տրտնջում

չի հոգնում

չի խուսափում դժվարություններից

օգնում է ընկերոջը

մաքուր է պահում շրջապատը

ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ

լուսաբանում է, պատմում, ներկայացնում

իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

TV և ռադիո նյութերը որպես խոսքի զարգացում

Արդեն քանի տարի է, որ ռադիո և TV նախագծերը կրթահամալիրի ուսումնական ծրագրի անբաժան մասն են կազմում: Այս նախագծերի իրականացումը շատ կարևոր են, քանի որ զարգացնում են սովորողների բանավոր, ազատ ու անկաշկանդ խոսելու, խոսքը ճիշտ կառուցելու ունակությունները և դրանք հմտությունների վերածում: Ուսումնասիրելով բոլոր ռադիո և TV նախագծերը, որոշեցինք ունենալ մեր TV-ի նախագիծը: Քանի որ մինչ այս տարբեր ռադիոնախագծեր էինք իրականացրել, ուզում էինք ունենալ նաև այնպիսի նախագիծ, որի միջոցով հնարավորություն կունենանք կրթահամալիրի մասին պատմելու, տեղեկացնելու անծանոթ մարդկանց, ինչպես նաև սովորողների, նրանց նախասիրությունների մասին խոսելու, իրար ավելի լավ ճանաչելու: Այդ պատճառով որոշեցինք իրականացնել TV նախագիծ: Նախագիծը իրականացնելուց առաջ, մեզ համար մի քանի կարևոր կետեր առանձնացրինք, որոնց շուրջ էլ սկսեցինք կառուցել մեր հաղորդումների բովանդակությունը։1. Երկու երրորդ դասարանների սովորողների համագործակցություն

  1. Հաղորդումների ամենշաբաթյա հաճախականություն ( թողարկվում են յուրաքանչյուր կիրակի)
  2. Ծնողների ներգրավումը հաղորդման ստեղծման ընթացքին
  3. Կրթահամալիրում իրականացվող տարաբնույթ նախագծերի լուսաբանում, ներկայացում
  4. Սովորողներից և նրանց նախասիրությունների ներկայացում

Շատ կարևոր էր նաև TV-ի անվան որոշումը, և սովորողների քննարկման արդյունքում, մեր հեռուստանախագիծը ստացավ Դասարան TV անվանումը։

Անունը ընտրելուց հետո, սկսեցինք քննարկումներն ու հաղորդումների ստեղծման ընթացքը դարձավ մեր ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչը: Այս նախագիծը մեծ ոգևորություն և նոր շունչ մտցրեց երկու դասարանների սովորողների միջև: Մենք սկսեցինք ավելի լավ ճանաչել իրար: Մինչ TV նախագիծը, համատեղ շատ նախագծեր էինք իրականացրել, բայց, քանի որ այս նախագծի ընթացքում պատմում և ներկայացնում ենք սովորողներից յուրաքանչյուրին, մի տեսակ կապը ավելի ամրացավ:

TV-ի յուրաքանչյուր հաղորդման նյութ ստեղծելը մի ուրիշ տեսակ հաճույք է: Նկարահանման ընթացքում տեսախցիկի միջոցով ֆիքսում ես այնպիսի պահեր, որ հետո, նայելիս ենք նկատում-քննարկում դրա լավ կամ վատ լինելը:

Այս նախագծի շրջանակում նկարահանած յուրաքանչյուր հաղորդումից հետո, նկատելի է սովորողի աճը, ինքնուրույնության նոր մակարդակը։ Այն, թե ինչպես է նա իրեն պահում տեսախցիկի առջև, ինչպես է ձայնագրվում, ինչպես է հաղորդումից հետո գտնում թույլ տված սխալը: Սովորողներն իրենք էլ են նկատում և արձանագրում իրենց զարգացման ընթացքը։

Սովորողների մտքերը.

Ողջույն, ես Մարիանա Գրիգորյանն եմ : Ես սովորում եմ «ՄխիթարՍեբաստացի»կրթահամալիրում: Ես շատ ուրախ եմ , որ հենց ես եմ Դասարան TV-ի հաղորդավարներից մեկը: Ես մեծ ոգևորությամբ եմ ամեն շաբաթ ձայնագրվում և նկարահանվում: Ես այժմ ավելի վարժ և սահուն եմ խոսում: Ես շատ եմ սիրում հաղորդավարությունը: Կարծում եմ , երբ մեծանամ կդառնամ լավ հաղորդավարուհի: Մարիանա Գրիգորյան

Դասարան TV-ին շատ լավ հաղորդում է։ Նրանով մենք երրորդ դասարանցիներին ենք ճանաչում։ Հաղորդումը վարում են Նարեն, Միքաելը, Ռաֆաելը և Մարիանան։ Դասարան TV-ում դեռ իմ մասին չեն պատմել։ Ես անհամբեր սպասում եմ իմ հաղորդմանը: Աղայան Դավիթ

Ինձ շատ է դուր գալիս հաղորդավար լինելը։ Մենք խոսում ենք երեխաների նախասիրությունների մասին։ Մենք ընկեր Արմինեի հետ գնում ենք նկարահանվելու և ձայնագրվելու։ Ես անհամբեր սպասում եմ կիրակի օրվան, որովհետև ընկեր Արմինեն կիրակի օրը տեղադրում է իր բլոգում։ Նարե Ղազարյան

Ինձ համար Դասարան TV-ին շատ հետաքրքիր նախագիծ է, որովհետև նրա մեջ պատմում են 3-րդ դասարանի սովորողների մասին։ Իմ մասին էլ է Դասարան-TV-ի եղել։ Նրա օգնությամբ մենք կարողանում ենք տարբեր սովորողների ճանաչել: Դասարան TV-ում, պարտադիր բոլորի մասին պատմելու են։ Մարիա Բաբաջանյան

Ես շատ եմ սիրում մեր Դասարան-TV ները։ Ես սիրում եմ նրա համար, որ մենք իմանում ենք մյուս երեխաների նախասիրությունները , կարծիքները, ցանկությունները։ Երբ դեռ իմ մասին չէին պատմել՝ ես անհամբեր սպասում էի, իսկ երբ պատմեցին՝ իմ սիրտը լցվեց։ Մենք ողջ ընտանիքով նայեցինք իմ տեսանյութը և շատ հուզվեցինք։ Երբ դասրանում էլ նայեցինք իմ տեսանյութը՝ բոլորս շատ ուրախացանք։ Բոլորի տեսանյութրն էլ էդպես լավն են։ Խաչատրյան Նարե

Մենք բոլորս նայում ենք Դասարան TV-ն և շատ ուրախանում ենք, որովհետև այն մեր մասին է: Իմ մասին պատմել են Դասարան TV #2-ում: Ես կուզենայի, որ իմ մասին հաղորդման մեջ պատմեին, որ ես հաճախակի եմ մասնակցում շախմատի մրցումների: Իմ մասին հաղորդումը ինձ շատ դուր եկավ: Մենք այս նախագիծը իրականացնում ենք մեր մյուս երրորդ դասարանի հետ և սկսում ենք նրանց ավելի լավ ճանաչել: Ավետ Չամսարյան

Դասարան TV -ին մեր ամենասիրած հաղորդումներից մեկն է, որը պատմում է մեր մասին: Դասարան TV-ին ես շատ եմ սիրում, նույնիսկ մեկ անգամ ես ձայնագրվել եմ՝ պատմելով իմ ընկերների մասին:Դասարան TV-ին շատ հետաքրքիր է, այս շաբաթ իմ մասին է լինելու: Սամվել Հովհաննիսյան

Մենք դասարանով ունենք հատուկ հաղորդում, այն կոչվում է ԴասարանTV: Այն պատմում է մեր մասին, իմ ու իմ ընկերների: Մեր նախասիրությունների, սովորությունների, սիրած ու չսիրած բաների մասին:Սկզբում որոշում ենք ում մասին է լինելու հաղորդումը, հետո նկարում ու թողարկում, որ բոլորը տեսնեն : Ինձ շատ դուր է գալիս մեր նախագիծը: Իմ մասին պատմող թողարկումը տեսել են իմ թաղի ընկերները, բարեկամները:Նրանց էլ է շատ դուր եկել: Ես կպահեմ բոլոր ֆիլմերի հղումները, ու երբ շատ մեծանանք, 12-րդ դասարան դառնանք, շատ հավես կլինի,որ նայենք մեզ ու հիշենք: Նորայր Գևորգյան

Ինձ դուր է գալիս դասարան TV հաղորդումը: Այդ հաղորդման օգնությամբ մենք ծանոթանում ենք միմյանց հետ: Ճանաչում ենք միմյանց բնույթները, նախասիրությունները, սովորույթները և այլն: Դասարան TV հաղորդման շնորհիվ մենք շատ բան ենք իմանում մեր դպրոցի մասին: Վահագն Թալանչյան

Իմ կարծիքը դասարան TV-իի մասին բավականին դրական է: Այն ունի շատ առավելություններ: Դասարան TV-իի միջոցով մենք կարողանում ենք ծանոթանալ մեր դասընկերների ընդունակություններին, ինչպես նաև նրանց նախասիրություններին: Ինձ շատ են դուր գալիս դասարան TV-իի բոլոր հաղորդումները, դրանք շատ հետաքրքիր են և բովանդակալից: Ես հավանեցի նաև իմ և Նորայրի հաղորդումը, որը հնարավորություն տվեց բոլորին ծանոթանալու մեզ հետ: Մաղթում եմ դասարան TV-իին մեծ հաջողություններ: Ղազարյան Հովհաննես

Ալեքսը նույնպես TV—ի մասին իր կարծիքն է արտահայտել: Նա մեր դասարան է եկել հունվարին, բայց արդեն հասցրել է մտերմանալ բոլորի հետ:

Ինձ շատ դուր եկավ դասարան TV-ի բոլոր հաղորդումները, դրանք շատ ուսուցողական էին: Ինձ դուր եկան հատկապես այն հաղորդումները, որոնք պատմում ու բացահայտում էին իմ ընկերներին: Ինձ մոտ ևս մեծ ցանկություն առաջացավ հաղորդում պատրաստել իմ դասընկերներից Ավետ Չամսարյանի մասին: Եթե հաղորդում պատրաստեին իմ մասին, ես կցանկանայի որ ներկայացնեն իմ նախասիրությունները, որ սիրում եմ հեծանիվ վարել, հաճախում եմ բոքսի և լողի խմբակների: Որպես հաղորդման թեմա կառաջարկեմ Եգիպտական բուրգերի մասին նյութ պատրաստել, քանի որ ինձ շատ հոտաքրքիր է իմանալ խորհրդավոր բուրգերի վերաբերյալ մանրամասներ:

Արձագանքում է նաև Ավետ Չամսարյանի մայրիկը՝ Լիլիթ Ալավերդյանը:

Ամեն անգամ գերագույն հաճույք եմ ստանում, երբ տղաս դպրոցից վերադառնում է ու կիսվում իր օրվա տպավորություններով, ձեռք բերված գիտելիքներով, անհանգստություններով և հաջորդ օրվա անելիքներով։ Մեր օրերում միշտ չէ, որ հանդիպում ենք ուսումնական հաստատություններ, որտեղ կա ոգի երեխային մատուցված նոր հմտություններում։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը միշտ առանձնացել է իր այս ոգով, երբ սովորում ենք կենսական գիտելիքներ, երբ սովորում ենք ամբողջ ընտանիքով, երբ հաղորդում ենք մեզ շրջապատող մարդկանց այն, ինչ ձեռք ենք բերել այդ օրը։

Անդադար զարմանում և հպարտանում եմ կրթահամալիրի թե՛ սովորողների, և թե՛ դասավանդողների նոր նախագծերով։ <<Դասարան TV>>-ն հենց այդպիսի նախագիծ է։ Նախագիծ է, որի ժամանակ զարգանում է երեխայի ստեղծագործական միտքը, արտահայտվելու կարողությունը, ինչու չէ նաև նախագծի շնորհիվ երեխաները ձերբազատվում են շատ բարդույթներից։ Մեր ընտանիքի ամենահաճելի րոպեներն են, երբ երեկոյան միասին հավաքվում ենք և նայում նախագծի հերթական համարը։ Երբեմն կատակով ասում եմ՝ իմ սիրելի սերիալի ժամն է, անկախ նրանից որդիս կա այդ հաղորդման մեջ, թե ոչ։

Նախօրեին տղաս՝ Ավետը, <<Դասարան TV>>-ի հաղորդավար Մարիանան և կրթահամալիրի շնորհալի սովորողներից Միլենան, ով չնայած փոքր տարիքին արդեն իսկ ունի լրագրողական աշխատանքի մեծ փորձ, այցելել էին Գրողների Միություն և հանդիպել Էդվարդ Միլիտոնյանի հետ։ Իրականում կարող եք կարծել, ինչ մեծ բան է այդ հանդիպումը։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ այսպիսի հանդիպումներն են ապահովում երեխաների մոտ ամրապնդված գիտելիքներ, այսպիսի կենսական ուսուցման մեթոդներն են կայուն գիտելիքների հիմք հանդիսանում։ Սովորողները նախօրոք սովորել էին բանաստեղծի ստեղծագործություններից, ուսումնասիրել էին կենսագրությունը, պատրաստել իրենց հուզող հարցեր ու ինչպիսի անմիջական շփում, երբ տեսնում ես ձայնագրությունները և կարդում ես երեխաների պատրաստած պատումները օրվա մասին։ Մերօրյա տերմիններով ասած՝ հենց սա է ինտերակտիվ ուսուցումը։ Էլ չասեմ երեխայիս մեծ ոգևորվածությունը, երբ չէր սպասել մինչև աշխատանքից վերադառնամ, զանգահարել ու պատմում էր, որ Էդվարդ Միլիտոնյանը իր գրքերից է նվիրել ու ամենակարևորը վրան մակագրել էր։ Այստեղ է, երբ զգում ես, թե ինչ շոշափելի է քո սովորածը, այն քոնն է, որովհետև ապրել ու զգացել ես, այն տարբեր է, որովհետև միայն կարդալ ու անցնել չի, դու այն ապրել ես։

Ուրախ եմ, որ ես էլ ձեզ հետ միասին սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Սիրում եմ ձեզ անսահման։

Դասարան TV նախագծի ողջ գործընթացքը շատ հետաքրքիր է: Մասնակցում են բոլորը: Եթե հաղորդավարները միշտ նույնն են և չեն փոխվում, ապա ընթերցվող նյութը ամեն անգամ կարդում են տարբեր սովորողներ: Նկարահանումների, ձայնագրությունների ընթացքում, երբեմն սովորողներն իրենք են փոփոխություն անում սցենարում: Եթե առաջին հաղորդումներին նրանք լարվում էին և նկարահանումները տևում էր մի փոքր երկար, այժմ այնքան են հմտացել, որ միանգամից անցնում են գործի, բաժանում են խոսքերն ու տեղավորվում տաղավարում: Այս համագործակցային նախագիծը երկու դասարաներին այնքան է մտերմացրել, որ նույնիսկ հաղորդավարներից մեկի բացակայութնա դեպքում արագ կողմնորոշվում են և նոր լուծում գտնում: Այս նախագծի մեջ ներգրավված են նաև ծնողները: Նրանք օգնում են, դպրոցից դուրս իրականացվող նկարահանումներին: Նախագծի շնորհիվ, սովորողները ավելի լավ են ճանաչում իրենց ընկերներին, նրանց նախասիրությունները:

TV-ի շրջանակում ունեցանք նաև ամանորյա հանդիպում տիար Բլեյանի հետ, որի ընթացքում, հաղորդավարներն իրենց պատրաստած հարցերն ուղղեցին տիարին: Հանդիպունը սովորողների մոտ մեծ տպավորություն էր թողել: Նյութը տեսեք այստեղ: Դասարան TV ֆորմատը միշտ նույնն է: Այն կազմված է երկու մասից: Առաջին մասում պատմում ենք սովորողների նախասիրությունների , երկրորդ մասում՝դպրոցի մասին։ Դասարան TV նախագծի շրջանակում վերջերս իրականացրեցինք կլոր սեղան, որին ներկա էին կրթահամալիրի մյուս օղակների TV-ները, ծնողներ և ուսուցիչների: Քնարկումն իրականացնում էին TV-ի աշխատանքային խումբը: Նրանք մեծ վստահությամբ ներկայացրին մինչ այդ արված աշխատանքները, պատմեցին թե ինչպես է ստեղծվում TV-ի յուրաքանչյուր հաղորդում, ինչպես են ընտրել TV-ի անունը: Առանց կաշտկանդվելու քննարկում ու պատասխանում էին բոլոր հարցերին: Այս կլոր սեղանից հետո հասկացա, որ նախագիծը սիրված և սպասված է, քանի որ սովորողները մեծ ոգևորությամբ ու առաջարկներով էին հանդես գալիս: Կլոր սեղանից հատվածներ կարող եք դիտել այստեղ.

Դասարան-TV-ի ֆորմատը այժմ փոխվել է: Որպեսզի TV-ի աշխատանքներին ավելի շատ սովորողներ ներգրավվեն, որոշեցինք, որ սովորողներն իրենք պատմեն իրենց ընկերների մասին: Այս ֆորմատով արդեն նկարել ենք երկու հաղորդում և սովորողների խոսքի մեջ նկատելի է մեծ փոփոխություն: Ամեն անգամ հաղորդումը դիտելուց հետո քննարկում ենք, գտնում թույլ տված սխալները և հաջորդ հաղորդմանը ուշադրություն ենք դարձնում խոսքին: Այս նախագծի իրականացումը շատ կարևոր է, քանի որ զարգացնում են սովորողի բանավոր խոսքը:

Այս նախագիծը համարում եմ իմ այս տարվա ձեռքբերումներից, քանի որ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ սովորողների, թե՛ ծնողների և թե՛ գործընկերներիս շրջանում։ Դասարան TV-ի բոլոր հաղորդումներին ծանոթացեք այտեղ

 

Ճամբարներ, ստուգատեսներ, փառատոններ

Ձմեռային և ամառային ճամբարները սովորողների սիրելի շրջանն է։ Այդ ընթացքում սովորողները մասնակցում են տարբեր ստուգատեսների, փառատոնների։ Ձմեռային ճամբարը ամառային ճամբարից տարբերվում է իր գործունեությամբ։ Եթա ամռանը կարող ենք ավելի բակային ստուգատեսներ, լողափնյա խաղեր կազմակերպել, ապա ձմռանը սահմանափակումները շատ են։ Սակայն սովորողները ձմեռային ճամբարները առանձնացնում են ձմեռային մարզախաղերով։ Այդ շրջանում, հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկությունները , ընտրում ենք բլուրներ սահնակ, դահուկ քշելու համար։ Կրտսեր դպրոցի համար առանձնացնում ենք Ջրվեժի արգելոցը, Ապարանի ջրամբարը, իսկ ավելի մեծերը լինում են արդեն Հատիսում , Ծաղկունքում, Արատեսում և այլն։

Ճամբարների ընթացքում կազմակերպված ստուգատեսներն ու փառատոններն են՝

Բնագիտական ստուգատեսից ներկայացնեմ մի փոքր հատված
Կրտսեր դպրոցում 5-8 տարեկան սովորողի համար բնագիտական գործունեությունը բազմազան է, ամենուրեք և անընդհատ: Երեխան սկսում է ճանաչել իրեն շրջապատող աշխարհը, բացահայտումներ անում, ուսումնասիրում…
Ինչպե՞ս եմ իրականացնում փորձերը:

Մինչ փորձը սկսելը սովորաբար անհրաժեշտ պարագաները դնում ենք սեղանին, ապա մեր երևակայությունն աշխատացնելով պատասխանում ենք հետևյալ հարցին.
-Ի՞նչ փորձ կարող ենք անել այս պարագաներով:
Յուրաքանչյուրս մեր կարծիքն ենք արտահայտում, իսկ վերջում կարդում ենք փորձի նկարագրությունը: Նկարագրությունը կարդալուց հետո անցնում ենք գործի՝ հիշելով հերթականությունը, միմյանց օգնելով անցնում ենք գործի: Ավարտելուց հետո փորձում ենք պատասխանել հետևյալ հարցին՝ ի՞նչ եղավ:

Հետո լսվում են ամենաանհավանական ու հետաքրքիր պատասխանները, որ երբևէ կպատկերացնես կամ կլսես:

Բնագիտությունն ուսումնասիրելիս մի շարք տեղկություններ ենք ստանում բնության տարբեր երևույթների մասին, միաժամանակ ձեռք բերում ինչպես ՏՀՏ հմտություն, այնպես էլ բնության տարբեր երևույթների մասին տեղեկություն: Որից հետո կատարում ենք տարբեր բնագիտական փորձեր, և փորձը վերածում խաղի, զվարճանքի, իսկ վերջում` հեքիաթի:

Ինչպս գիտենք, հեքիաթը երեխայի կյանքի անբաժան մասն է կազմում: Հեքիաթի միջոցով կարողանում ենք մի շարք խնդիրներ լուծել: Այն զարգացնում է երեխայի մոտ երևակայությունը, խոսքը, պատմելու ունակությունը, ճանաչում է լավն ու վատը, չարն ու բարին: Հեքիաթը խոսքի այն միջոցն է, որի շնորհիվ կարողանում ենք սովորողին հասցնել ասելիքը: Այդ պատճառով, մենք, բնագիտական փորձերը վերածում ենք հեքիաթների, խաղերի: Երբեմն նյութերին ենք անուններ դնում և սկսում փորձը: Օրինակ՝ <<Ագահ բաժակը>> փորձի ժամանակ, բաժակի անունը դրեցինք Համփ և սկսեցինք փորձը` հորինելով հետևյալ պատմությունը.

Մի օր Համփը գնում է լիճ: Այդ օրը շատ պարզ օր է լինում: Արևը սովորականից ավելի ուժեղ է ժպտում, իսկ լիճը այնքան պարզ ու խաղաղ է լինում, որ երևում է լճի հատակը: Համփը հանկարծ լճի խորքում գանձ է գտնում: Նա շատ է ուրախանում, բայց սուզվել չի իմանում: Քայլում է այս ու այն կողմ և ելքը գտնում է: Նա պառկում է արևի տակ և մի լավ տաքանում: Հետո գնում է կանգնում լճի կենտրոնում և ագահորեն սկսում է լճի ամբողջ ջուրը խմել: Երբ խմում ու վերջացնում է , տեսնում է, որ գանձը ջրից դուրս է եկել: Այդ ժամանակ լճի կողքով անցննելիս է լինում մեր դասարանը, հանկարծ տեսնում ենք գանձը, արագ վերցնում ենք և վազում դեպի մեր դպրոց:

Այս հեքիաթը հորինել ենք փորձի ընթացքում` իրար շարունակելով: Լինում են նաև փորձեր, որից հետո ոգեշնչված սկսում ենք պատումություն գրել: Օրինակ` ծիածանի փորձից հետո հորինեցինք <<Ես և ծիածանը>>, տաք անձրևի փորձից հետո՝ <<Տաք անձրևը>> պատումները: Սովորաբար բնագիտական փորձերն այնքան են ոգևորում, որ միայն դասարանում արածով չենք բավարարվում և տանը՝ ծնողների հետ, մեկ անգամ ևս փորձում ենք: Կարելի է ասել, որ ծնողին ներգրավվում ենք նախագծի մեջ բնագիտական փորձերով: Երբեմն ծնողներն իրենք են փորձեր գտնում և առաջարկում, որ անենք դասարանում:

Բնությունը մարդու անբաժան մասն է: Սակայն բնության տարբեր երևույթներ մարդկանց մոտ առաջացնում են տարբեր հարցեր: Օրինակ՝ ինչից են առաջանում անձրևը, ձյունը, քամին, ծիածանը և այլն: Այս հարցերի պատասխանն էլ որոշել ենք գտնել հենց այս տարի: Կարծում եմ, որ տարվա եղանակները իր փոփոխություններով ու գեղեցիկ երևույթներով շատ հետաքրքիր է: Ձյունը, անձրևը, ծիածանը, քամին, կայծակը մեծ հետաքրքրություն են առաջացնում բոլորիս մոտ:

<<Ի՞նչ փորձ կարող ենք անել այս պարագաներով և ի՞նչ եղավ>> հարցերը տալիս են նախապես գրված նախագծի բոլոր հարցերի պատասխանները: Քանի-որ նախագիծն իրականացնելուց առաջ, առաջին հերթին մեր առջև դնում ենք խնդիր, որ լինենք ինքնուրույն, ուշադիր և ստեղծագործ:

 Տարվա ամփոփում /հակաբացիլ Կոմիտաս, ես կարողանում եմ/

Իմացումի հրճվանք ծրագրի, օրացույցի բաղադրիչներից մեկն էլ տարվա ամփոփումն է Ես կարողանում եմ նախագծով։ Մի փոքր էլ խոսեմ այդ մասին։

Ամեն անգամ, երբ որևէ նոր նախագիծ եմ մտածում, փորձում եմ այն իրականացնել նոր շնչով, նոր ոճով և ընդհանրապես նորարարական որևէ մոտեցմամբ: Միշտ չէ, որ նախագիծը համարում եմ հաջողված, քանի որ սկսում եմ հոռետեսորեն վերաբերվել արդյունքին, և հենց դա էլ խանգարում է, որ այն դառնա ամբողջական ու հետաքրքիր:

Սովորաբար հաջողված եմ համարում այն նախագծերը, որոնք մտածում և իրականացնում եմ հենց սովորողների հետ: Փորձում եմ ավելի շատ ուղղորդել սովորողներին և թողնում եմ, որ  երևակայությունն ու մտքի թռիչքը օգնեն իրենց իրագործել մեր համատեղ ծրագիրը: Երրորդ դասարանի սովորողների հետ նման նախագծերը հեշտ են ստացվում, քանի որ նրանք ավելի ինքնուրույն են և պատկերացնում են նախագծի կառուցվածքը՝ սկիզբը, ընթացքը  և ավարտը: Գիտեն, որ պետք է նախագիծն ամփոփեն ամբողջական փաթեթով: Պատմեմ այդպիսի մի նախագծի մասին.

Երրորդ դասարանի սովորողներիս հետ փորձում էինք քննարկել «Ելք» ստուգատեսը: Մտածում էինք ստեղծել այնպիսի նախագիծ, որով կկարողանանք ցույց տալ և ընդգծել սեբաստացիական կարողություններն ու առանձնահատկությունները: Քննարկման արդյունքում շատ հետաքրքիր առաջարկներ եղան, և որոշեցինք կազմել «Հակաբացիլ Կոմիտասով-Հազարան հավքի թևերով՝ ելք ստուգատես» նախագիծը:

Նախագծի ողջ ընթացքն իրականացնում էին սովորողները: Ես պարզապես աննկատ կերպով կատարում էի ուղղորդողի և տեսանկարահանողի գործառույթը: Միասին քննարկումներ էին անում, բանավիճում  և  ի վերջո հետաքրքիր լուծումներ էին առաջարկում: Քանի որ նախագծի արդյունքը պետք է լիներ ձայնասկավառակի թողարկումը, այն ներկայացրինք Սեդա Թևանյանին: Խոսեցինք ընթացքի մասին, հստակեցրինք  նախագծի արդյունքների ներկայացման ժամկետը և որոշեցինք ձայնագրման օրը:

Սովորողներն էին որոշում , թե ինչ երգեր պետք է ընդգրկվեն ձայնասկավառակում, ինչպիսի հերթականությամբ, ով ինչ երգ պիտի կատարի և ինչպիսի ձևավորում պետք է ունենա ձայնասկավառակը:

Երգերի ընտրության տեսանյութը տե՛ս այստեղ:

Տեսանյութերը վերնագրվել են «Անակնկալից առաջ», քանի որ սա նաև հաշվետու անակնկալ էր ծնողներին: Նախագծի ողջ ընթացքը գաղտնի էր պահվել ծնողներից, որպեսզի  ամփոփիչ համերգով մատուցվի:

Հաջորդ քայլը երգերի ճիշտ մատուցումն էր: Այս հարցում օգնեց ընկեր Սեդան: Սովորողներն առանց տրտնջալու աշխատում էին ցանկալի արդյունքին հասնելու համար: Աշխատանքի ընթացքն այնքան հետաքրքիր էր դարձել, մասնակիցներն այնքան մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ էին մոտենում նախագծին, որ ֆիլմերով դժվար է այդ ամենը ներկայացնել…

Երգերի մշակման փուլը տե՛ս այստեղ:

Ամենահետաքրքիր փուլը   ձայնագրման ստուդիայում ձայնագրվելն էր: Այդ օրը շատ աշխատեցինք: Ճիշտ երգելը, ձայնագրման ընթացքում լռություն պահպանելը, ձայնագրությունն   ընդհատող սխալներն, այդ ամենից առաջացած հոգնածությունը խառնվել էին իրար: Անկեղծ ասած շատ դժվար էր այս ամենը միաժամանակ վերահսկելը և արդյունքում որակյալ ձայնագրություն ստանալը, սակայն աշխատասիրության, համառության  և սեբասատացիական ոգու շնորհիվ մեզ դա հաջողվեց: Երկար աշխատեցինք, հոգնեցինք, բայց սպասվող  արդյունքն այնքան ոգևորող էր, որ ոչ ոք չտրտնջաց…

Ձայնագրման փուլի ֆիլմը տե՛ս այստեղ:

«Հակաբացիլ Կոմիտասով, Հազարան հավքի թևերով՝  ելք ստուգատես»-ի ձայնասկավառակն արդեն պատրաստ էր և մնում էր նույն թեմայով ընտրել նաև սկավառակի ձևավորումը: Այս հարցում օգնեց մեր տեխնոլոգ Անուշ Դավթյանը: Վերնագրին համապատասխան նկար ընտրեցինք և  տեխնոլոգիական հետաքրքիր հնարքով ձևավորեցինք:

Նախքան աշխատաքնի բուն գործընթացին անցնելը, սկսեցինք համացանցում և մեր շուրջը համապատասխան էսքիզներ փնտրել: Այս փնտրտուքի ընթացքում էլ սովորողներից մեկի առաջարկով՝ որպես խորհրդանիշ, ընտրեցինք կաքավիկ թռչունը:

Մտածեցինք,  որ կաքավիկը հենց այն թռչունն է, որին կուզեինք պատկերել մեր ձայնասկավառակի վրա: Հասկանում էինք, որ այդքան էլ հեշտ աշխատանք չենք նախաձեռնել, քանի որ բոլոր սկավառակների վրա կաքավիկի նկարը պետք է  լիներ շատ համաչափ և գեղեցիկ: Անուշ Դավթյանի առաջարկով որոշեցինք պատրաստել պենոպլաստե կնիք, որի միջոցով էլ կարող էինք  ստանալ կաքավիկի համաչափ ու գեղեցիկ նկարը:  Վերցրինք պենոպլաստե ափսեն և ետևի հատվածում փորագրեցինք կաքավիկի պատկերը: Այնուհետև տարբեր գունաներկեր ընտրեցինք և սկսեցինք ներկել մեր փորագրած կնիքը: Գույների ընտրությունը նույնպես պատահական չէր, ընտրված էր ազգային մոտիվներին  համահունչ ՝ դեղին, կարմիր և կանաչ գույները:  Աշխատանքը շատ հետաքրքիր էր, ողջ ընթացքում կոմիտասյան երգեր էինք երգում, խոսում ձայնագրման ընթացքի մասին և, չնայած  շատ էինք հոգնել, միևնույն է ուզում էինք էլի ու էլի երգեր ձայնագրել:  Քննարկում էինք նաև,  թե ինչպիսին կլինի ծնողների արձագանքը: Սկավառակի ձևավորման աշխատանքը կատարում էինք մեծ զգուշությամբ և միևնույն ժամանակ շատ կոկիկ:  Պետք է այնպես անեինք, որ գույները չխառնվեին և չծորային: Ձևավորման ընթացքն այնքան հետաքրքիր ու ոգևորիչ էր, որ մոռացել էինք տեսանկարահանելու մասին: Միայն վերջում լուսանկարեցինք ստացված արդյունքը:

Սովորողների հետ քննարկում էինք նախագծի ամփոփումը: Ցանկանում էինք, որ այն լինի տոն, ֆլեշմոբ, քանի որ պետք է ներկա լինեին ծնողները և մասնակիցը դառնային մեր պատրաստած անակնկալին: Որոշեցինք, որ ամփոփումը պետք է սեբաստացիական լինի՝ հետաքրքիր, ուրախ և կոմիտասյան պարերգերով զարդարված: Հրավերը նույնպես ներկայացրինք տեսանյութի տարբերակով:

Հրավերի տեսանյութը տե՛ս այստեղ:

Ամփոփիչ համերգը սկսեցինք անակնկալով: Էկրանին ցուցադրեցինք այն բոլոր քայլերը(ֆիլմերի տեսքով), որոնք իրականացնելով ստացանք այս արդյունքը: Ֆիլմերի դիտումից հետո սովորողները ծնողներին նվիրեցին թողարկած անդրանիկ ձայնասկավառակները: Իսկապես գեղեցիկ անակնկալ էր ծնողների համար, քանի որ բոլորը հուզված և ոգևորված էին: Ծնողները զարմացած էին, թե ինչպես էին սովորողները կարողացել մեկ ամիս շարունակ թաքցնել այս տեսակ բազմաբովանդակ և աշխատատար նախագծի ընթացքը: Այնուհետև ծնողներին հրավիրեցինք մասնակիցը դառնալու մեր  կոմիտասյան պարերգերին: (Ամփոփիչ ֆլեշմոբը փորձել եմ ներկայացնել փոքրիկ ֆիլմի տեսքով: Ափսոսում եմ, որ ամբողջական ներկայացված չէ):

Հաշվետու համերգ-շնորհանդեսը՝ «Հակաբացիլ Կոմիտասով, Հազարան հավք թևով՝  Ելք ստուգատես-համերգ ֆլեշմոբ» :

Նախագիծը համարում եմ ստացված, քանի որ այն իրականացնելու համար երկար, բայց արդյունավետ ճանապարհ ենք անցել: Ափսոսում եմ միայն, որ տեսանյութերն ամբողջ զգացածն ու ապրածը չեն փոխանցում:

Նախագիծը նաև հաջողված էր նրանով, որ սովորողների կողքին էին սեբաստացի ուսուցիչները, ավագ ընկեր-օգնականները՝  Սեդա Թևանյանը, որ ողջ ընթացքում սովորողներին թև էր տալիս,  Անուշ Դավթյանը, որ  հետաքրքիր առաջարկներ արեց ձևավորման համար,   Տաթև Մանվելյանը, որ  շվիով ձայնակցեց սովորողների երգեցողությանը, Էմիլը, որ համբերատար ձայնագրեց և  մոնտաժային աշխատանքներն իրականացրեց:

Դե իսկ ես էլ միշտ սովորողներիս կողքին՝ նրանց հետ  ուրախացա, ոգևորվեցի, և  հաջողեցինք ևս մի սիրուն,  հավես սեբաստացիական նախագիծ…

Ձայնագրությունները կարող եք ունկնդրել Սեդա Թևանյանի յութուբյան էջում.

Ձայնագրված յոթ երգերի հղումը

Եզրակացություն

Իմացումի հրճվանք ծրագիրը ինտեգրում է բոլոր առարկաներն ու գործունեության տեսակները։
Իմացումի հրճվանք ծրագիրը թույլ է տալիս, որ սովորողը՝

  • ստեղծագործի,
  • երևակայի,
  • ձևավորվի որպես անհատ,
  • ճանաչի ու սիրի հայրենիքը, շրջապան ու ընկերներին։

Օգտված գրականություն

Դպիր մանկավարժական հանդես

«Իմացումի հրճվանք» ծրագրին,

Ուսումնական պլանին

Անձնական առխիվ

Leave a comment