Առարկայի դասավանդման մեթոդիկա

Բաժինը՝ Առարկայի դասավանդման մեթոդիկա, 30 ժամ, 2 կրեդիտ
Վերապատրաստող՝ Լուսինե Փաշայան
Տևողությունը՝ հոկտեմբերի 3-28Պարապմունքների օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Սկիզբը՝ 14:30
Վայրը՝ Ավագ դպրոց, 3-1 կաբինետ

Թեմա 1. Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները:

Անդրադառնալ «Իմացումի հրճվանք» ծրագրին, ուսումնական պլանին, պարզաբանումներին: Գրել նկատառումներ:

Աշխատանք խմբերով. Քննարկել և ներկայացնել յուրաքանչյուր բաղադրիչ նպատակը և խնդիրները:

Անհատական աշխատանք. ներկայացնել ուսումնական պլանի կատարողականը անցած ուստարում դասավանդած դասարանում. հաջողած կետեր և թերություններ:

Ուսումնական պլանով նախատեսված ընտրությամբ գործունեությունները կրտսեր դպրոցում քիչ են։ Առաջարկում եմ ավելացնել տիկնիկագործության, կավագործության, կինո-ֆոտո, քանի որ մենք մեդիա դպրոց ենք և յուրաքանչյուր ճամփորդության, սովորողները իրենց հեռախոսներով լուսանկարում, տեսանկարահանում են։ 

Թեմա 2. Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:

Քննարկել խմբային աշխատանքների առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը սովորողների հաղորդակցման կարողությունների վրա։

Աշխատանք խմբերով. կազմել խմբային աշխատանքների տեսակների ցանկ, նկարագրել յուրաքանչյուր աշխատանքը: Օրինակներ բերել հեղինակային ծրագրից, «Դպիր» ամսագրից:

Անհատական աշխատանք.

Կարդալ հոդվածներից մեկը, համառոտ ներկայացնել։

Ըստ « Խմբային նախագծի կազմակերպում-Մարինա Ստուպնիցկայա» հոդվածի, խմբային աշխատանքի դրական կողմերը՝

Խմբային նախագծեր

  • Ձևավորվում է համագործակցելու, Ճկունություն ցուցաբերելու, դիմացինի կարծիքի հետ հաշվի նստելու, հանուն ընդհանուր նպատակի փոխզիջման գնալու կարողությունները:
  • Նախագիծը կարող է ավելի խորը և բազմակողմանի իրականացվել:
  • Թույլ է տալիս աշխատանքի բաժանում կատարել, և խմբի յուրաքանչյուր մասնակից կարող է առավելագույնս ցուցաբերել իր հմտությունները այն աշխատանքում, որը նա շատ լավ է կարողանում կատարել:
  • Խմբային աշխատանքը անվտանգ և համապատասխան միջավայր է ստեղծում անինքնավստահ և անհանգիստ երեխաների համար: Այն նպաստում է ձևավորելու ճիշտ փոխհարաբերություններ այդ երեխաների և նրանց հասակակիցների միջև, որի արդյունքում բարձրանում է ինքնագնահատականը:
  • Համատեղ աշխատանքը հնարավորություն է տալիս փորձ ձեռք բերելու՝ դիտարկելով մյուսների կատարած աշխատանքը և ավելի արդյունավետ լինելու ուսումնական պրոցեսում:

Անհատական նախագծեր

  • Նախագծի հեղինակը ավելի լիարժեք և բազմակողմանի է ուսումնասիրում նախագիծն աշխատանքի բոլոր փուլերում:
  • Զարգանում է նախաձեռնելու հմտությունը, պատասխանատվության զգացումը, ակտիվությունը:
  • Նախագծի թեման կարող է առավելագույնս համապատասխանել սովորողի նախասիրություններին:
  • Նախագծի ընթացքն ու արդյունքը կախված են հեղինակից:
  • Վերջնական գնահատումն ավելի լիարժեք է արտացոլում կատարված աշխատանքի որակը:

Ուսուցչի օրագիր. նկարագրել դասարանում իրականացրած որևէ խմբային աշխատանք:

Ռոդարի+Աղայան

Ռոդարիի և Աղայանի ստեղծագործությունների մասին սովորողներն արդեն որոշակի գիտելիքներ ունեն անցած երկու տարիներից: Ի մի ենք բերում ունեցած գիտելիքները: Վերհիշում անցած ստեղծագործությունները: Ստեղծում ենք աշխատանքային խմբեր՝ տարբեր թեմաներով ուսումնասիրություններ կատարելու համար:

Առաջին փուլ.

Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր թեման և սկսում աշխատանքնային գործընթացը /բաժանվում են  5-ից 7 հոգանոց խմբերի/

  • առանձնացել ընթերցած ստեղծագործությունները
  • գտնել տեղեկություն Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մասին
  • գտնել մուլտֆիլմեր նկարահանված վերը նշված հեղինակների ստեղծագործությունների հիման վրա 
  • թարգմանչական աշխատանք

Երկրորդ փուլ

Յուրաքանչյուր խումբ ընտրում է հեքիաթը և ներկայացնում՝ սահիկաշարի, ռադիոնյութի, դերային խաղի միջոցով/ այլ/:

Արդյունքում կունենանք խմբային աշխատանքների երկու ամբողջական փաթեթ:

Խմբային աշխատանքի ամփոփում․/ Արևմտյան դպրոց 3.1/

Թարգմանություն՝ Արի թվեր հորինենք, Ջանի Ռոդարի

Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մուլտֆիլմերը, օպերան և հեքիաթները

Մեր ընթերցած ստեղծագործությունները Ջանի Ռոդարիից և Ղազարոս Աղայանից

Տեղեկություն Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մասին

Ռոդարիական ռադիոնյութ, խմբային աշխատանք Ծակ կոշիկը
Ուրախություն նվիրող մարդուկը
Հարավային դպրոց 3.1 դասարան՝
Ամփոփում

Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին:

Անդրադառնալ կրթահամալիրի ուսումնական օրացույցին՝ որպես նախագծային ուսուցման ուղեցույցի:

Ներկայացնել և խմբավորել ուսումնական նախագծերի տեսակները: Նախագծի կառուցվածի օրինակներ բերել:

Խմբային աշխատանք. Անդրադառնալ Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգին:Ներկայացնել դիտարկումներ:

Անհատական աշխատանք.

  1. Ընթերցել Դպիրից առանձնացված հոդվածներից, մշակումներից մեկը և գրախոսել:

Կարդացի Լուսինե Գասպարյանի հոդված։ Լուսինեյի հետ շատ եմ համագործակցել։ Սիրում եմ իր մտքերն ու նախագծերի հետաքրքիր մոտեցումներին։ Համամիտ եմ, որ համագործակցային և ծիսական ճամփորդություններն առանձնահատուկ հետաքրքիր են լինում։ Սովորողը հա՛մ գնահատում ու սովորում է ազգայինը, համ էլ ձեռք է բերում նոր ընկերներ։

2. Ներկայացնել հոկտեմբեր ամսվա նախագծերից մեկ նախագիծ և պլանավորվող ճամփորդանական նախագծերից մեկ նախագիծ:

Ներկայացնում եմ համագործակցային նախագիծ, որին նախապատրաստվել և համագործակցելու եմ  Լուսինե Գասպարյան հետ։
Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաքին ընդառաջ, համագործակցային քայլարշավ 

Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը: 5 ժամ

Ծանոթանալ կրթահամալիրում ուսումնական պլաններով որոշված կարգերին, քննարկել:

Անհատական աշխատանք․

1.Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։

Մանուշակի հոդվածը շատ հետաքրքրեց, քանի որ ցուրտ եղանակներին շատ դժվար է գտնել հետաքրքիր վայրեր, որտեղ սովորողը կկարողանա արտահայտել իր միտքը, քննարկել:

Հաճախ եմ սովորողներիս հետ հանդիպել ուղեկցողների, երբ թանգարանում շրջելիս սահմանափակել և թույլ չեն տվել հարցեր տալ, կամ պատմել իր իմացածը:  

Սարյանի թանգարանում ինքս էլ սովորողներիս հետ եղել եմ: Սարյանի արվեստը երկար ուսումնասիրելուց հետո , այցելեցինք թանգարան: Ուղեկցողը շատ լավն էր և ոգևորվել էր սովորողներիս տեղեկացված լինելուց: Հոդվածից հետո որոշել եմ, որ սովորողներիս հետ կայցելենք Ազգային պատկերասրահ: Հետաքրքիր է , երբ գործընկերոջդ փորձը կարդում ես և վերցնում այն և քոնը ներդնելով իրականացնում քո դասարանում:

2. Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

Սեբաստացու օրերը կրթահամալիրում

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ: 5 ժամ

Ծանոթանալ կրթահամալիրում ուսումնական պլաններով որոշված կարգերին, քննարկել:

Անհատական աշխատանք. Կարդալ մեթոդական մշակումները, դրանցից մեկի համար գրել նկատառումներ:

Ինքս ունեմ հեռավար սովորող, որի հետ կապ եմ հաստատում շաբաթը մեկ անգամ: Միասին քննարկում ենք մեր առաջադրանքները, նախագծերը: Կապն անընդհատ է Գաբրիելլայի և մայրիկի հետ:

Կարդացի իմ գործընկեր Թամարայի հոդվածը և առանձնացրեցի հետևյալ մեջբերումները

Հեռավար ուսուցումը անհատականացված և համակարգված ուսուցման ձև է, երբ ուսուցման գործընթացը սովորողի և դասավանդողի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:

Կարիք կա ծրագիրը տարածելու հանրապետության մյուս դպրոցներում։

Թեմա 6․ Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը

Անհատական աշխատանք

Ծանոթանալ նյութերին, դրանցից մեկը գրախոսել։

Առավոտյան ընդհանուր պարապմունքները սովորողներին հնարավորություն է տալիս միասին լինելու, միմյանցից սովորելու, միասնական երգել-պարելու։

Առավոտյան ընդհանուր պարապմունքին մասնակցում են հարյուրավոր սովորողներ, այսինքն՝ այդքան ընտանիք, «ուզած-չուզած», ներառվում է ուսումնական այս տեսակ գործընթացում, դառնում դրա մասնակիցն ու տարածողը:

Առավոտյան ընդհանուր պարապմունքը, ի վերջո, հաստատուն, մեկշաբաթյա նախագիծ-ծես է, որը կարևոր նշանակություն ունի թե՛ սովորողի և թե՛ դասավանդողի և թե՛ ծնողի ինքնակրթության գործում:

Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը

Անհատական աշխատանք

1․Քննարկել և կազմել ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ:

2․Ներկայացնել ստեղծված մեկ ուսումնական նյութ, որն արդեն փորձարկվել է դասարանում. Նշել նյութի համապատասխանությունը պահանջներին և թերությունները:

Ուսումնական նյութերը, սովորողի համար պետք է լինեն հետաքրքիր, մատչելի և ունենա հասկանալի պահանջ։

Առաջադրանքների փաթեթ

Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը

Միավորային գնահատում. ա

ռանձնահատկությունները

Ձևավորող գնահատում. առանձնահատկությունները

Ինքնագնահատում

Սովորող ի զարգացման բնութագիր

Ստուգատեսներ,  Ցուցադրություններ, Ցուցահանդեսներ, համերգներ

Ֆլեշմոբներ

Համացանցի օգնությամբ պատրաստել նյութ միավորային և ձևավորող գնահատման մասին: 

Ներկայացնել գնահատման համակարգի սեփական փորձը:

Ծանոթանալ կարգին և քննարկել:

Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ

Մխրթար Սեբաստացի կրթահամալիրի կրտսեր դպրոցում գործում է գնահատում են տարբեր գործիքներ գործիքներ՝

  • աճի բնութագիր
  • ֆլեշմոբներ
  • ինքնագնահատման հարցումներ
  • տարատեսակ ստուգատեսներ
  • ցուցահանդեսներ
  • համերգ-ներկայացումներ
  • Խրախուսական տարբեր միջոցներ
  • և այլն

Ուսումնական տարին ունի չորս շրջան, որի  արդյունքում սովորողը գնահատվում է ուստարվա ընթացքում 4 անգամ։ Գնահատման ձևերին մասնակցում է սովորողը, ուսուցիչը, սովորողի ծնողը։

Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում։

*Դասավանդման ժամանակակից մեթոդներ 

*Կրթահամալիրի փորձից՝

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

անհատականացված ուսուցում, անհատական պլան

ինքնակրթության նախագծեր

սովորողի ընտրությամբ գործունեություն

սովորողի նախասիրության ակումբներ

Քննարկել աշակարետակենտրոն, աշակերտահեն ուսուցման առանձնահատկությունները: Ներկայացնել դրանք: 

Համացանցի օգնությամբ պատրաստել նյութ ժամանակակից մեթոդների մասին:

Կրթահամալիրի կայքից ընտրել երեք նյութ՝ ուսումնական նախագծի ընթացքի, արդյունքի մասին, դուրս բերել ուսւոցչի կիրառած մանկավարժական մեթոդներն ու հնարները: Գրել  նկատառում:

Ինքս հաճախ իրականացնում եմ այնպիսի նախագծեր, որտեղ սովորողը իր գիտելիքները փոխանցում է ընկերներին։ Այսպիսի նախագծերը ավելի են հեշտացնում գործընթացը։ Սովորող սովորեցնող նախագծի շրջանակում նաև հետաքրքիր համագործակցություններն են ստացվում։ Բարձր դասարանի սովորողները կարողանում են կրտսերներին ներկայավնել իրենց փորձնու գիտելիքները։ Վերջերս նման մի դաս իրականացրեցի, որտեղ 5-րդ դասարանի սովորողները իրենց TV-հաղորդումների, նկարահանումներ իրականացնելու փորձով էին կիսվում։ Իսկ երկրորդ դասարանի Աննան մի ամբողջ մարմնամարզական դաս վերցրեց իր ուսերին և առաջին , երկրորդ դասարանի սովորողների հետ մարզական դաս իրականացրեց։

Leave a comment