Բանավոր մաթեմատիկայի ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2022-2023 ուսումնական տարի

Դասընթացի հիմնական նպատակն է.

Իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, սովորել հարցեր տալ:

Դասընթացի խնդիրներն են.
 սովորողների մոտ զարգացնել կայուն հետաքրքրություն դեպի մաթեմատիկան
 զարգացնել սովորողների մաթեմատիկական ընդունակությունները և հետազոտական կարողությունները
 դաստիարակել սովորողների մոտ խմբային աշխատանքի զգացողություն և համատեղել
անհատական աշխատանքը խմբի հետ
 զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը,
աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը,
համբերությունը

 սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու
կարողություն
 ուսումնասիրությունների ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու
կարողություն

Ուսումնական միջավայրը՝

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում(դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան միջավայր և այլն)՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտ  պարագաներ՝ համացանցին միացված անհատական ուսումնական գործիք՝ պլանշետ, հեռախոս, նեթբուք կամ նոթբուք:

Դասընթացի կազմակերպումը՝

Ուսումնական պարապմունքների կազմակերպումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար, առցանց և տնային ուսուցման ձևերով։ 1-3-րդ դասարանների ուս պլանի համաձայն շաբաթական 2 դասաժամ՝խմբում առավելագույնը 12-22 սովորող։ Դասի կազմակերպման կարևոր բաղադրիչը բանավոր հաշվարկն է: Ուսումնական գործընթացի ընթացքում իրականացվում են նաև նախագծային, խմբային, ինքնուրույն աշխատանքներ, խնդիր-առաջադրանքների վերլուծություն, քննարկում, լուծում, լուծման տարբեր եղանակների բացահայտում:

Թեմաներ:

Ծրագիր 2-րդ և 3-րդ դասարանների համար

1.Թվեր և գործողություններ դրանց հետ: Ուրախ հաշիվ
2.Գտնել օրինաչափությունները
3.Հեքիաթային բովանդակությամբ հետաքրքրաշարժ խնդիրներ
4.Խաղեր թվերով և առարկաներով
5..Սովորում ենք կռահել ռեբուսներ
6.Մոգական քառակուսիներ, ֆուբուկիներ
7.Առաջադրանքներ լուցկիներով
8.Երկրաչափական առաջադրանքներ
9.Հետաքրքրաշարժ խնդիրներ, բանաստեղծությունների տեսքով հետաքրքրաշարժ խնդիրների լուծում
10.Տրամաբանական խնդիրների լուծում
11.Առաջադրանքներ կշռման վերաբերյալ
13.ֆլեշմոբերի, Կենգուրուի խնդիրների լուծում

Ուսումնական ռեսուրսները Մանուշակ Աբրահամյանի և Լուսինե Գասպարյանի բլոգներից:

Աղբյուրը՝ Լուսինե Գասպարյանի բլոգից

Leave a comment