Թթուդրիկի ծես

Մասնակիցներ՝ 1.1 դասարան

Օրը՝ 62.11.2021

Ժամը՝ 12:30

Յուրաքանչյուր տարի, կրթահամալիրի տոնին, հարիսայի ծեսից առաջ, իրականացնում ենք թթուդրիկի ծեսը: Իսկ հարիսայի ծեսին թթվով զարդարում ենք սեղաններն ու համտեսում:

Նախագծի նպատակը՝

  • Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
  • Ծանոթանալ թթու դնելու բաղադրատոմսին
  • Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին

Ընթացք՝

Զրույց-քննարկման արդյունքում փորձում ենք ճշտել, թե ինչ բանջարեղենի տեսակներ գիտենք, թվարկում ենք, հաշվում, գիտենք արդյոք, թե որտե՞ղ է աճում` հողի տակ, թե հողի վրա, ո՞ր եղանակին, ի՞նչ օգտակար հատկություններ ունի և այլն:
Փորձում ենք «Մի բառ ես, մի բառ դու» մեթոդով փոքրիկ պատում հորինել և ձայնագրել:

Տարբեր մաթեմատիկական հասկացություններ օգտագործելով ՝ համեմատում ենք թթվին անհրաժեշտ բանջարեղենների նկարները, խմբավորում, հաշվում ենք: Պայմանական արժեքներ ենք որոշում,փորձում ենք հորինել խնդիրներ և լուծել: Չափումներ ենք կատարում թզով, քանոնով, թելով:

Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը․ /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ  տեղավորեն տարաների մեջ:

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.

Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Առաջին փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:

Երկրորդ փորձի համար վերցնում ենք ապակյա բաժակ, երկու գդալ աղ, մի քիչ սննդային ներկանյութ: Ներկանյութը բացում ենք մի փոքր ջրով, աղը լցնում ենք ջրով լի բաժակի մեջ և գդալի ծայրով ներկանյութով ջրից մի քանի կաթիլ կաթեցնում ենք բաժակի մեջ: Կաթեցնելուց հետո տեսնում ենք, որ ներկանյութով կաթիլները չեն լուծվում աղաջրում:

Բանջարեղենով ստեղծում ենք տարբեր կերպարներ, խաղում խաղեր։

Օրինակ՝

Յուրաքանչյուր բանջարեղենից մեկ հատ դնում ենք սեղանին: Սովորողներից մեկի աչքերը փակում ենք, բանջարեղենից մեկը տալիս ձեռքը: Նա պետք է շոշոփելով գուշակի, թե ինչ է իր ձեռքում:

Ամփոփում՝
Թթու օր մեր դասարանում

Leave a comment