Ես և արևը

thumbnail_Untitledчмчмч

Ամեն առավոտ արևը դուրս է գալիս։ Նա մեզ տաքություն է տալիս։ Եթե արեգակ չլինի, երկրի վրա ամեն ինչ կսառչի։ Առանց արև չկա լույս և ջերմություն, այսինքն  չկա և  կյանք։

Ալեքս Հովհաննիսյան

Ես և արևը

արև

Երկիր մոլորակին մոտ է արևը։ Այն տաքացնում է երկիրը։ Եթե արև չլիներ մեր մոլորակը մի սառցե գունդ կդառնար։ Արևը շատ կարևոր է մարդկության համար։ Առավոտյան, երբ արթնանու եմ և տեսնում արևոտ եղանակ է, շատ եմ ուրախանում։ Ես շատ եմ սիրում արև և ամառ։

Էլիզա Բաղդասարյան

Արևն ու ես

Արևն ու ես

Արևը պայծառ շողում էր։ Երբ ես տնից դուրս եկա, արևը ինձ ժպտաց և ես էլ իրեն ժպտացի։ Մենք իրար հետ ուրախ զվարթ խաղացինք և շատ ծիծաղեցինք։

Նանե Ֆահրադյան

Ես և Արևը

Ես և Արևը

Ամեն առավոտ, Արևը ինձ արթնացնում է և ես գնում եմ դպրոց: Մի անգամ Արևը արթնացավ և հասկացավ, որ քնած էր մնացել: Երեխանեերը արդեն դպրոցում էին: Իսկ Արևը ուշացել էր իր դպրոցից: Դպրոցից վերադառնալուց նա տեսավ ինձ և պատմեց իր առավոտի մասին:

– Ոչինչ, վաղը դու շատ շուտ կարթնանաս, – ասացի ես: Հաջորդ առավոտ Արևը դպրոց հասավ բոլորից շուտ և շատ ուրախացավ:

Աննա Տոնոյան

Ես և արևը

Մարթա ես և արևը

Գիտե՞ք, որ ես ունեմ երկու արև: Մեկը շողում է երկնքում, մյուսը սրտիկիս մեջ է, որը ջերմացնում է հոգիս : Մայրս է սրտիկիս արևը ու միշտ ինձ հետ է:
Արևը մեզ ուժ ու տաքություն է տալիս:

Ես և արևը

Ես շատ եմ սիրում ջերմություն և արև։ Սիրում եմ մեր երկիրը ջերմացնող արևին, քանի որ նրա շնորհիվ է, որ այդքան համեղ են մեր երկրի մրգերն ու բանջարեղենները, ինչպես նաև արևի օգնությամբ է մեր երկրի աշունը այդքան բազմերանգ ու գեղեցիկ։

Մարիա Պետրոսյան