Նոյեմբեր ամսվա ամփոփում

Իրականացրած նախագծեր՝ Դասարան TV ,  Սեբաստացու օրերը կրթահամալիրում, Ցուցահանդես վաճառք, Արևից այն կողմ

Դասարան TV՝

Դասարան TV #11
Դասարան TV #10
Դասարան TV #9
Դասարան TV #8

Ֆլեշմոբ՝
Մաթեմատիկայի ֆլեշմոբին մասնակցել են 21 սովորող
Read More »

Տերևի մտածմունքը

Սովորողները փորձել են շարունակել միտքը․

Խոր աշուն է, շուտով ձմեռ կգա։ Փոքրիկ, սիրուն տերևը դողում է ծառի ծերին․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Խոր աշուն է, շուտով ձմեռ կգա: Փոքրիկ, սիրուն տերևը դողում է ծառի ծերին: Նրա ընկերներից շատերը ընկել էին արդեն։ Նա վախենում էր, որ երբ գա ձյուն, ապա ձյան փաթիլների ծանրությունից ինքն էլ կընկնի։ Սակայն այդ փոքրիկ տերևը այնքան ուժեղ էր, որ մնաց ու այդպես էլ ցած չիջավ ծառից։

 Մարիա Պետրոսյան

Խոր աշուն է, շուտով ձմեռ կգա։ Փոքրիկ, սիրուն տերևը դողում է ծառի ծերին։ Քամին տերևներին քշեց տարավ։ Նրանք շատ տխրեցին։ Երբ աշունը վերջացավ տերևները, շատ ուրախացան, որ վերջապես կվերադառնան իրենց մայր ծառի մոտ։Read More »

Թթված պատմություն

Լինում  է չի լինում մի փոքրիկ լոլիկ է լինում։ Էս լոլիկը ընկերներ չի ունենում։ Նրա մայրիկը ճստիկին թթու է դնում, և ճստիկ լոլիկը ընկերանում է գազարի, կաղամբի, վարունգի և սխտորի հետ։

Ռուբեն Ավետիսյան

Ամանորյա հեքիաթը մեր դասարանում

Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Վայրը– Արևմտյան դպրոց, ընտանիք
Ժամանակահատվածը՝ Դեկտեմբերի 1-ից 23-ը

Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:Read More »

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին. Պաուլու Կոելյու

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ պատմեցին նրան, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց աղջիկը հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, – հարցրեց տրտմած աղջիկը:Read More »

Հանս Քրիստիան Անդերսեն: Եղևնին

Թավուտ անտառում մի սքանչելի փոքրիկ եղևնի կար։ Նրա տեղը լավն էր, օդն ու լույսը առատ, իսկ շուրջն աճել էին իրենից մեծ ընկերուհիները՝ եղևնիներն ու սոճիները։ Մեր եղևնին շատ էր ուզում շուտ մեծանալ, նա չէր նկատում ո՛չ ջերմ արևը, ո՛չ զով օդը, ո՛չ գյուղացի բլբլան երեխաներին, ովքեր, ուրախ֊ուրախ իրար ձայն տալով՝ անտառում մորի ու ելակ էին հավաքում։ Ամանները լիքը լցնելով, կամ թե պտուղներն ուլունքի պես բարակ ոստերին շարելով, նրանք եղևնու տակ նստում էին հանգստանալու և միշտ ասում.Read More »