Արևն ու ես

thumbnail_Տուն

Արևը և ես մի օր գնացինք լուսնի վրա, բայց այնտեղ այնքան ցուրտ էր, որ արևիկի աչուկները մրսեցին։ Արևը ասաց, որ ինքը կդիմանա ցրտին և ես մաղթեցի նրան բարի գիշեր և գնացի քնելու։

Լուսինե Քերոբյան

Ես և արևը

Безымянныйarev

Գիտե՞ք որ արևը մեր երկիր մոլորակի ջերմության աղբյուրն է: Արևոտ եղանակները դառնում են պայծառ օրեր: Արևը իրականում շատ մեծ Է:

Սամվել Տեփանոսյան

Ես և արևը

download

Արևը շատ տաք է։ Արևը շատ պայծառ է։ Արևը շատ հեռու է։ Սպիտակ ամպերը նման են պաղպաղակի։ Նրանք թափանցիկ են։

                                          Ավետ Քերոբյան

Ես և արևը

thumbnail_Image

Իմ մտքին բան չէր գալիս, թե ինչ գրեմ «Ես և արևի» մասին։ Ես նայեցի պատուհանից դուրս և ի զարմանս ինձ տեսա արևը չկա։ Մտքիս եկավ, որ փոքր քույրս է կերել։ Հանկարծ այդ պահին ես ուժեղ փռշտացի և մեկ էլ իմ բերանից արևը դուրս թռավ և ես հասկացա, ուրեմն ես էի կերել արևը։

Նարեկ Հակոբյան

Ես և արևը

Ես և արևը (3)

Լինում է չի լինում մի արև է լինում։ Նա ամեն ամառ լույս է տալիս և շատ է սիրում մարդկանց, բայց նա չուներ ոչ մի ընկեր: Մի օր նա ձանձրացավ և մտածեց. «Գնամ ինձ ընկերներ փնտրելու»։ Նա ամեն օր փնտրում էր ընկերներ, բայց չէր գտնում։ Մի օր նա հանդիպեց ինձ։ Ես շատ եմ սիրում արևի լույսը։ Մենք իրար հանդիպեցինք և արագ ընկերացանք։

Դանա Խաչատրյան

Ես և արևը

Ես և արևը (2)

Արևը շատ գեղեցիկ և լուսավոր է։ Այն հեռվից շատ փոքր է, իսկ մոտիկից շատ մեծ։ Առանց արև կյանք չի լինի, բայց մենք պետք է արևից պաշտպանվենք, ինչքան գրավիչ է արևը, այնքան շատ էլ վտանգավոր։

Հասմիկ Մանուկյան

Ես և արևը

ես ու արևը

Մի օր Նատալին հանդիպեց մի մեծ արևի։

Արևը հարցրեց նրան․

-Դու ո՞վ ես։

-Ե՞ս Նատալին եմ։

Նատալին ասաց արևին․

– Դու ինչ ե՞ս սիրում, ա՛րև։

-Ես սիրում եմ պաղպաղակ, բայց, եթե ես ուտեմ այն, անմիջապես կհալչի, ու ես չեմ կարողանա ուտել։ Ես նաև սիրում եմ երգել ։

Նատալին ասաց, որ ինքն էլ է սիրոմ երգել և խնդրեց արևին, որ միասին երգեն։

Արևն ուրախացավ և Նատալիի հետ միասին երգեցին <<Արև,արև, եկ-եկ>> երգը։

Նատալի Գրիգորյան

Ես և արևը

ես ու արև.

Արևը շատ լավ է շողում, երբ լավ եղա նակ է լինում: Ես շատ եմ սիրում, երբ արևի փայլուն շողերը տաքացնում են: Արևոտ եղանակին ես հաճույքով զբոսնում եմ այգում: Արևի շողերի տակ բնությունը ավելի գեղիցիկ է: Արևը մեզ կյանք է տալիս:

Սարո Մխիթարյան