Դասարան TV #8

Նախագծի համակարգող՝ Արմինե Գյոնջյան,Լուսինե Պետրոսյան
Հաղորդավար՝ Նատալի Գրիգորյան
Օպտերատոր՝ Արմինե Գյոնջյան, Մայրանուշ Համբարձումյան
Հաղորդումը ազգզյին խաղերի մասին է, որը կրթահամալիրում ունի իր ուրույն տեղը և ներառված է բոլոր նախագծերի մեջ։

Արևից այն կողմ

B554A9C1-670B-442D-B700-92D838873E8E

Տիեզերք  Նախագծի ամփոփում
Օրը՝ 11.11.22թ
Տեսանյութի սկիզբը՝ 11:00
Ավարտը՝ 12:00
Մեկնումը Բախշյան այգու հարակից տարածքից 10:15
Վերադարձը՝ 13:00
Վայրը՝ Պլանետարիում , Խորենացի 22/2 (Անգլիական այգի)
Մասնակիցներ՝ 2-1 դասարանի սովորողներRead More »

Խաղ-դադարներ

1․ԲերքահավաքՍովորողները պատկերացնում են, որ գտնվում են բերքատու այգում, յուրաքանչյուրն ունի իր զամբյուղը և պետք է ծառից հավաքի /խնձոր, տանձ, դեղձ, սերկևիլ, նուռ․․․․․/ ։ Ոտնաթաթերի վրա ձգվերով, հասնում են ծառի ամենաբարձր ճյուղին և հավաքում  միրգը։ Ամեն անգամ, միրգը քաղելուց հետո կքանստում և դնում են զամբյուղի մեջ։ Մի քանի անգամ ձգվելուց ու կքանստելուց, /կարող ենք նախապես ասել, որ հինգ հատ հավաքում ենք ձախ ձեռքով, հինգ հատ՝ աջ/ զամբյուղում տեղավորելուց հետո, սովորողները պետք է երևակայական զամբյուղը բերեն առաջ , ցույց տալով, որ ամենածանրն իրենցն է։ 

2․Սովորողները կանգնում են իրենց սեղանի մոտ և լսելով խաղի հրահանգները կատարում են գործողությունները․

  • ձախ ձեռքը դնում ենք գլխին, աջը՝ ուսին
  • աջ ձեռքը դնում ենք ձախ ուսին, իսկ ձախը՝ աջ ուսին
  • ձախ ոտքը բարձրացնում ենք վերև և մեկ ցատ առաջ ենք գալիս
  • աջ ոտքով հատակին հարվածում ենք երեք անգամ, ձախով՝ երկու
և այլն։

Հրահանգները պետք է կատարեն արագ և ճիշտ։

3. Աչքերի մարզանք

4.Ուրախ մարմնամարզություն