Ցուցահանդես վաճառք

« Սեբաստացու օրերը կրթահամալիրում » նախագծի շրջանակում, յուրաքանչյուր տարի կազմակերպվում է հետաքրքիր համերգներ, ցուցահանդեսներ, որն էլ ամփոփվում է հարիսայի ծեսով։

Օրը՝ 17.11.2022
Ժամը՝ 13:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ

Նպատակը՝
Սովորողների մոտ ձևավորել հետաքրքիր, կոկիկ և ձեռագործ աշխատանքներ կատարելու հմտություն։ Սեբաստացի ընկերների աշխատանքը գնահատելու, միմյանց օգնելու հմտություն։
Սովորողները կկարողանան ստեղծել ձեռագործ աշխատանքներ, որոնք կներկայացնեն ցուցահանդես վաճառքին։ Ինչպես նաև կկատարեն գնումներ։

Ընթացք
Ցուցահանդես վաճառքին մասնակցում ենք ինչպես ընտանեկան դպրոցի շրջանակում պատրաստած աշխատանքները, այնպես էլ դպրոցում պատրաստած։ Արդյունքում կմասնակցենք ցուցահանդես վաճառքին, որի արդյունքում հավաքված գումարը կփոխանցենք հիմնադրամին։

Leave a comment